Նորման Ֆոստերը հայ-թեք ոճի բրիտանացի ճարտարապետ է: Նա ծնվել է 1935թ. Մանչեսթերում աշխատավորի ընտանիքում: Սովորել է Մանչեսթերի քաղաքաշինության և ճարտարապետության համալսարանում, ինչպես նաև Յելսկի համալսարանի ճարտարապետության դպրոցում, որտեղ և ստացել է մագիստրոսի աստիճան: Այս դպրոցում է նա ծանոթացել Ռիչարդ Ռոջերսի հետ, որի հետ հիմնել է “4-ի կազմակերպությունը”, ինչից էլ հետագայում ծնվելու էր ներկայումս բավականին մեծ տարածում ստացած հայ-թեք ոճը: Նախ, ինչ է իրենից ներկայացնում այս ոճը և ինչ ներդրում է ունեցել Նորմանը վերջինիս զարգացման գործում:
|
Ցուցասրահ Սինգապուրում |
Հայ-թեքը (անգլ.՝ hi-tech, high technology-բարձր տեխնոլոգիաներ) ուշ մոդեռնիզմի ժամանակներում ճարտարապետության և դիզայնի ասպարեզում
ձևավորված ուղղություն է, որն իր զարգացման գագաթնակետին հասել է 1980-ականներին:
Հայ-թեքի տեսաբաններն ու ճարտարապետները հիմնականում անգլիացիներ են՝ հանձինս
Ռիչարդ Ռոջերսի, Նիկոլաս Գրիմշոուի, և իհարկե, Նորման Ֆոստերի: Իրենց
ստեղծագործության որոշակիշրջաններում հայ-թեք ոճին են հարել նաև Ջեյմս Ստիրլինգը և
իտալացի Ռենցո Պիանոն:
|
Ֆոստերի աշտարակները Ալմա-Ատայում |
|
Քեմբրիջի համալսարանի իրավունքի ֆակուլտետը |
Հայ-թեքի գաղափարների կայացման
գործում մեծ է եղել «Արկիգրէմ» խմբի
ազդեցությունը: Վերջինս ճարտարապետության մեջ կիրառում էր պոպ-արտի ու գիտական
ֆանտաստիկայի տարրեր: Տեխնոլոգիական տեսանկյունից կարևոր են Բ. Ֆուլլերի
գեոդեղիական /երկրաբաշխական/ գմբեթները, ինչպես նաև Օ. Ֆրեյի կինետիկ
ստրուկտուրաները:
Չ. Ջենքսի դասակարգմամբ՝
հայ-թեքը վերաբերում է պոստմոդեռնիզմին: Վերջինիս բնորոշ են պրագմատիզմը, ճարտարապետին՝
որպես էլիտար արհեստավարժ մասնագետ
ներկայացնելը, ճարտարապետական ծառայողականության ապահովումը, բարդ
պարզունակությունը, քանդակային ֆորմաները,հիպեբոլները, տեխոլոգիականությունը,
կառույցը՝ իբրև օռնամենտ-զարդանախշ ներկայացնելու տարբերակը, ինչպես նաև
հակապատմականությունն ու մոնումենտալությունը:
Հայ-թեք ոճի առաջին
կառույցներից ընդունված է համարել Ժորժ Պոմպիդուի կենտրոնը Փարիզում (1977)՝
կառուցված Ռ. Ռոջերսի և Ռենցո Պիանոյի կողմից:
|
Հյուրանոց Ռիմինայի ափամերձին
|
Հայ-թեքը 80-ականներից սկիսած
վայելում է մեծ ճանաչում: Այս ոճում կառուցված բոլոր շինությունները մի ամբողջ
կարողություն արժեն: Չ. Ջենքսը դրանք անվանում է «բանկային տաճարներ»: Կարելի է
ասել, որ նման շինությունները տարբեր գործակալությունների բարձր իմիջի ապահովման երաշխիքն են: 1990-ականներին
տարածում են գտնում նաև բիո-թեք և էկո-թեք ոճեը,
որոնք, ի հակադրություն հայ-թեքի, միաձուլվում են բնության հետ: Հայ-թեքին
բնորոշ տարրերն են ինժեներության և
շինարարության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառումը, ուղիղ գծերի և ֆորմաների օգտագործումը,
անդրադարձը կուբիստական և կոնստրուկտիվիստական տարրերին, ապակում մետաղի, պլաստիկ
տարրերի,ինչպես նաև ֆունկցիոնալ էլեմենտների՝ վերելակների, աստիճանների, օդափոխման
համակարգի լայն կիրառումը:
|
Ռատուշա կամ City hall |
|
Բեռլինի Ազատ համալսարանի գրադարանը |
Ֆոստերի գրեթե բոլոր շինություններում առկա են այս տարրերը: Նա համարվում է ճարտարապետության մեջ հայ-թեքի լավագույն ներկայացուցիչներից մեկը: Ֆոստերի հիմնական նպատակը տարածքի ճիշտ օգտագործումն էր: Իր ճարտարապետական
շինություններում նա կիրառել է ցանցային կեղևներ, սև ապակի և թեթև կոնստրուկցիաներ:
Նորմանը կառուցել է գործարանային, գրասենյակային, արդյունաբերական և բնակելի շինություններ:
Հայտնի կառույցներից է բրիտանական վարունգը` Կորնիշոնը, որն անվանում են Մերի-Էքս երկնաքեր:
|
Կոռնիշոն. շվեյցարական ապահովագրական ընկերություն |
|
|
Սեյջ Գեյթսհեդ համերգասրահը |
Բավականին մեծ ճանաչում ունի
Աբու Դաբիում գտնվող Մասդար Սիթին, Բայտերեկ հուշակոթողը, որն իրենից ներկայացնում
է 300 տոննայանոց գունդ: Այն հաճախ անվանում են նաև “Քամելեոն”: Ուշադրության են
արժանի նաև երեխաների համար ստեղծված “Ձուկ”, “Ապակե սառնաշաքար”, ինչպես նաև “Նարինջ” շինությունները: Ֆոստերը այն եզակի եվրոպացի ճարտարապետներից մեկն է, ով մեծ թվով շինությունն է կառուցել ԱՊՀ-ում: Սրանցից են Աստանայի “Խաղաղության և համաձայնության պալատը” (2006), առևտրական-ժամանցային կենտրոն “Խան-Շատիրը” (2010), ինչպես նաև առաջին նախագահի գրադարանը (2013):
|
ճենապակե կղզու մանրակերտը |
|
Խան-Շատիր. Աստանա |
Մոսկվայում Ֆոստերն ու իր ճարտարապետական թիմն աշխատում են “Ռոսսիյա” աշտարակի վրա:
Վերջինս ուներ
612 մ բարձրություն:
Մոսկվայում Ֆոստերը վերանորոգում է Ազնվական ժողովների շինությունը և
այն միացնում Պուշկինի թանգարանի մասնաշենքի հետ:
Նախագծվում էր
Մոսկվայում կառուցել “Ճենապակե կղզի” /Хрустальный остров/, որը դառնալու էր աշխարհի ամենաբարձր շինությունը, իսկ Խանտի-Մանսիյսկում
կառուցվելու էր ադամանդի ֆորմայով երկնաքեր: Սանկտ-Պետերբուրգում նրանց թիմը վերականգնում է
Նոր Հոլանդիա կղզին և կառուցում “Ապրակսին” առևտրի համալիրը:
Դե եսիմ՝ Գ.Ն.
Комментариев нет:
Отправить комментарий