***
Եվ ոչ ոք ձեզ չի զգուշացնի, որ սերն ապրում է 3 տարի: Սիրային բոլոր գործերը կառուցվում են գաղտնիության խստագույն պահպանմամբ: Ձեզ
ներշնչում են, թե դա ամբողջ կյանքի համար է, այնինչ, սերը քիմիապես դադարում է
գոյություն ունենալ 3 տարվա
ընթացքում:
***
Ես հասկացա ամենակարևորը: Երջանիկ լինելու համար հարկավոր է վերապրել դժբախտությունը:
Եթե չանցնես տխրության դպրոցը, երջանկությունը չի կարող ուժեղ լինել: 3 տարի
ապրում է այն սերը, որ բարձունքներ չի նվաճել և հատակում չի հայտնվել, այլ ընկել է երկնքից՝ հենց պատրաստի: Սերն ապրում է երկար, եթե սիրողներից յուրաքանչյուրը գիտի նրա գինը:
***
Մրջյունի համար դարը մեկ օր է, վարդի համար՝ 3 օր, կատվի համար դարը 30 տարի է, սիրո համար 3 տարի: Եվ ոչինչ չի օգնի: Սկզբում
գալիս է կրքի տարին, այնուհետև
քնքշանքի և վերջապես,
ձանձրույթի: Առաջին տարում ասում են <<Եթե դու գնաս ես ինքնասպան
կլինեմ>> , երկրորդ տարում ասում են <<Եթե դու հեռանաս ինձ համար ցավոտ
կլինի, բայց ես կգոյատևեմ>>: Երրորդ տարում ասում են՝ << Եթե դու հեռանաս ես, ես դա շամպայնով կտոնեմ…>>:
***
Առաջին տարում գնում են կահույք, երկրորդ տարում կահուքը տեղափոխում են, երրորդում՝ այն կիսում:
***
20 տարեկանում ես
մտածում էի, թե կյանքի մասին ամեն ինչ գիտեմ: 30 – ում պարզվեց, որ ես ոչինչ չգիտեի:
Տասը տարի ես վատնեցի իմանալու համար այն, ինչը հետագայում ստիպված պիտի
լինեմ հանել գլխիցս:
*** ...և աղմկոտ ամբոխի մեջ մենք կճանաչենք մեկ մեկու և տխրությամբ կհիշենք վաղուց անցած
ժամանակը, երբ մենք 20 տարեկան էինք. մեր հույսերի և մեծ հիասթափությունների ժամանակը, երբ մենք
երազում էինք, երբ կարող էինք գրկել երկինքը, որ հետո փլվեց մեր գլխին, քանզի այդ ժամանակը, Աննա, այդ
ժամանակը միայն իմն ու քոնն է, և ոչ ոք այն մեզանից խլել չի կարող…
***
Ես մտածում էի, թե սեր եմ փնտրում, մինչև մի հիանալի օր հասկացա, որ ուզում եմ ճիշտ հակառակը՝ հեռու մնալ սիրուց:
***
Սերը ժխտում են նրանք, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:
***
Ես չափազանց կուշտ եմ իրապես սիրահարվելու համար և չափազանց զգայուն՝ անտարբեր մնալու համար…
***
Ես կարծում եմ Սիրո խնդրի բանալին այսպիսին է. երջանիկ լինելու համար մարդուն պետք է վստահություն վաղվա օրվա հանդեպ, իսկ սիահարված լինելու համար հարկավոր է հենց անորոշություն: Երջանկությունը հիմնվում է հանգստության վրա, մինչդեռ սիրուն անհրաժեշտ են կասկածներ և անհանգստություն:
***
Սկսել զրոյից…մաքուր թուղթը շատ բան է խոստանում:
***
Ահա ձեզ սիրահարվածության ամենահասարակ թեստը. եթե դուք, անցկացնելով 5 ժամ առանց ձեր սիրելիի, կարոտում եք նրան, ուրեմն դուք սիրահարված չեք, այլապես ձեզ 10 րոպեն արդեն իսկ բավական կլիներ, որ առանց նրա ձեր կյանքը դառնար անտանելի:
***
Ասում են՝ վատ ժամանակները դառնում են լավ հիշողություններ: Կուզենայի, որ դա այդպես լիներ:
***
Մենակությունը
դարձել է ինչ-որ մի ամոթալի հիվանդություն: Ինչու՞ են բոլորը խուսափում դրանից: Որովհետև այն ստիպում է մտածել:
***
Իրականությունն
այն է, որ սերը սկսվում է վարդերից, վերջանում փշերով:
***
Երջանկությունը
կա, դա պարզից էլ պարզ է՝ այն ինչ որ մեկի դեմքն է…
***
Ես այլևս չեմ ժպտում: Դա իմ ուժերից վեր է…
***
Կյանքում ամենամեծ խնդիրը տառապանքն է, որը պատճառում ես, և ամենաբարդ փիլիսոփայությունը չի կարող արդարացնել մարդուն, ով կոտրել է այն սիրտը, որն իրեն է սիրել…
***
3 տարի անց նրանք պետք է բաժանվեն, կամ ինքնասպան լինել, կամ երեխաներ ունենան: - Երեք հնարավոր տարբերակ՝ սեփական պարտություն մուտք գործելու համար:
***
Եթե ես չեմ լքում այն մարդկանց ում սիրում եմ, ապա նրանք իրենք են այն աշխարհ գնում:
***
Եթե լողավազանում կինը վախենում է թրջել մազերը՝ սանրվածքը չփչացնելու համար, ապա հեռու փախեք: Եթե նա ծիծաղով ցատկում է ջրի մեջ, ցատկեք նրա հետևից:
Комментариев нет:
Отправить комментарий