Կանադացի
հայտնի նկարիչ Ռոբ Գոնսալվեսին շատերը համարում են սյուրռեալիստ, սակայն նրա ստեղծագործություններն ավելի բնորոշ են մոգական ռեալիզմին: Սա արվեստի այն ոճն է, որում
մոգական տարրերը պատկերվում են իրականության մեջ որպես ռեալ առարկաներ: Գեղանկարչության մեջ այն հաճախ համեմատում են պոստէքսպրեսիոնիզմի հետ: Առաջին
անգամ “մոգական ռեալիզմ” տերմինն օգտագործել է քննադատ Ֆրանց Ռոխը 1925թ., որբ նկարագրել է մի ռեալիզմի վերադարձած ստեղծագործություն, որը հաջորդում էր էքսպրեսիոնիստական նկարներին: Արվեստի այս իզմի ներկայացուցիչներն են Կարել Վիլլինկը, Պեդրո Իպինյան, Պոլ Կադմյուսը, Ջորջ Տուկերը, Ստենլի Սպենսերը, Ռենե Մագրիտը, Ջոնաթան Քերոլը և այլք: Վերջիններիս
մեջ, սակայն, առանձնանում
է Ռոբ Գոնսալվեսը: Այս նկարչի ստեղծագործություններն իրենց հեքիաթային, ոչ իրական տեսարաններով գրավում են շատերին: Ռոբը նկարել սկսել է 12 տարեկանից: Նրան հետաքրքրում էին ճարտարապետությունը, հեռանկարը, գունային լուծումները: Դեռևս փոքր հասակից նա սկսում է իլյուզիաներ, տեսողական խաբկանքներ պատկերել, որոնք առաջին հերթին թվում են անհասկանալի, սակայն աստիճանաբար պարզ են դառնում դիտողին: Ձեզ ենք ներկայացնում Ռոբ Գոնսալվեսի առավել հայտնի ստեղծագործություններից մի քանիսը.
|
Շինարարական ակրոբատներ |
|
Ջրի պարը |
|
Ջրհեղեղ է մոտենում |
|
Գիշերային ավիացիա |
|
Անավարտ խճանկար |
|
Քամու պարը |
|
Մեծ օդ |
|
Ալիքներ ստեղծելիս |
|
Ես կուզենայի երկինք |
|
Լճի կույսերը |
|
Անտառը ներսից |
|
Խիզախ ակրոբատները |
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий