Ամռան գալով շատ կանայք որոշում են հետևել իրենց տեսքին և պահել խսիտ դիետա: Իտալացի լուսանկարիչ Դան Բաննինոն ստեղծել է դիետիկ նատյուրմորտների շարք` “Still Diet”, որտեղ պատկերված են դիետայի համար անհրաժեշտ ուտելիքները, սակայն այդ նատյուրմորտները իրենց ձևով նման են հոլանդական նատյուրմորտներին: Բաննինոյի լուսանկարների շարքում մենք ծանոթանում ենք դիետաների այնպիսի տեսակների հետ, որոնք տարածված են ոչ միայն մեր ժամանակակիցների մեջ, այլև պատմական տարբեր ժամանակաշրջաններում տարբեր գործիչների մոտ:
Օրինակ` եթե կիտրոնով դիետա ներկայումս պահում է երգչուհի Բիյոնսեն, ապա նույն դիետան տարածված է եղել դեռ Հենրի VIII-ի օրոք:
Ֆոտոպրոյեկտի հեղինակը համոզված է, որ մարդկանց վերաբերմունքը սննդի հանդեպ կախված չէ պատմական իրադարձություններից: Եթե մի դիետան կարող է ծառայել իր նպատակին և օգուտ տալ, ապա մեկ այլ դիետա կարող է հեշտությամբ վնասել օրգանիզմը:
Չնայած որ լուսանկարիչը ինքնուս է, բայց նրա ոճը` գույների համադրությունը, լուսաստվերը և կոմպոզիցիոն լուծումները հիշեցնում են բարոկկո ոճը: Պրոյեկտի հեղինակը ասում է, որ հին գեղանկարներ հիշեցնող իր լուսանկարներով նա ցանկացել է ասել, որ դիետաները հարյուրամյակների ընթացքում չեն կորցնում իրենց պահանջարկն ու հայտնիությունը, և արդեն վեց դար շարունակ մարդիկ չեն դադարում հետևել իրենց սննդի գրաֆիկին:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий