Իտալացիների նախնիները կարողանում էին կառուցել փայտե տներ` առանց մի մեխ օգտագործելու: Նրանք կիրառում էին չոր քարի շարվածքներ: Այդ շինությունները ունենում էին գմբեթավոր կամ քառանկյուն տանիքներ, և կոչվում էին “տրուլլի”: Դրանցից շատ են պահպանվել Իտալիայի Բարի նահանգում: Շատ ու շատ զբոսաշրջիկներ են գալիս այստեղ տրուլլիները տեսնելու համար: Սրանց յուրահատկությունը նրանում է, որ շատ ամուր շինություններ են, բայց բավական է տեղաշարժել մի քար և դրանք իսկույն կքանդվեն...
Տրուլլիների կառուցման համար որպես հենարային պատ շատ հաճախ ծառայում էին ժայռերը: Դրանք ունեն ոչ մեծ պատուհաններ, բուխարիներ և այլ հարմարանքներ: Տանիքները երկշերտ են և պահպանում են պատերը անձրևներից: Ինտերիերում կա կահույք, տների մեծ մասը մի սենյականի է, երկրորդ հարկ բարձրանում են հատուկ աստիճաններով: Հաստ քարե պատերը պահպանում են ամռան տապից, բայց ձմռանը դրանք սաստիկ սառում են: Առաջին տրուլլիները հայտվել են 16-րդ դարում և նորացվել 20-րդ դարում: Այսօր այս կառույցներն օգտագործվում են որպես խանութներ, ռեստորաններ, քչերը նույնիսկ` բնակարաններ: Մեծ քանակությամբ տրուլլիներ պահպանվել են Ալբերոբելլո տեղամասում: Դրանք թվով 1500-ն են և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕՅԻ համաշխարհային ժառանգության կազմում:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий