*** -Դուք նրան սիրու՞մ էիք:
-Այո:
-Ինչքա՞ն:
-Ես նրան սիրում էի:
*** Ես աղոթում էի, որ նա առանց ինձ չկարողանա ապրել…
*** Որքա՞ն ժամանակ ես հիշում այն մարդու բույրը, ով քեզ սիրել է… իսկ երբ ի՞քնդ ես դադարում սիրել:
Ինձ ավազե ժամացույց է պետք:
*** Ես սիրահարվեցի` հիվանդանալու պես: Ինքս դա չուզելով, չհավատալով, իմ կամքին հակառակ, առանց պաշտպանվելու հնարավորության, իսկ հետո… հետո կորցրի նրան նույնքան հանկարծակի…
*** Ես հենց նոր բացահայտեցի, որ ապրելը ավելի հեշտ է, եթե դու երջանիկ ես…
*** Երջանկությունն իմ ձեռքերում էր, իսկ ես այն բաց թողեցի, որպեսզի գոյությունս չբարդացնեմ: Սակայն ամեն ինչ այնքա՜ն պարզ էր: Բավական էր միայն ձեռքս պարզեի, մնացած ամեն ինչը այսպես թե այնպես կդասավորվեր…
*** Միշտ խոսում են լքվածների դժբախտության մասին… իսկ դու երբևէ մտածե՞լ ես նրանց մասին, ովքեր գնում են… չէ՞ որ նրանք, ովքեր դժբախտություն են բերում, նույնպես տառապում են: Նրանց, ում լքում են, բոլորը խղճում են, մխիթարում, իսկ ինչպե՞ս վարվել նրանց հետ, ովքեր գնում են…
*** Հիմա կյանքին նայելու եմ դռան անցքից: Ոչ ոքի առջև այլևս դուռ չեմ բացելու:
*** Մի՞թե սա բնական է՝ լինել այսքան երջանիկ: Սա արդարացի՞ է: Ի՞նչ գին եմ ես վճարելու սրա համար:
*** Ես երկար մտածեցի և հասկացա, որ սա ամենալավ ելքն է դրությունից. ես կանեմ այնպես, ինչպես դու, կապրեմ իմ կյանքով ու կսիրեմ քեզ, բայց հեռվից…
*** Մարդիկ առաջվա նման գալու են քո կյանք և գնալու են այդտեղից… և դու կրկին տառապելու ես:
*** Պետք է լացել բոլոր արցունքները մեկընդմիշտ…Դուրս թափել բոլոր արցուքները, սպունգի նման քամել իմ մեծ, տխուր մարմինը ու թերթել էջը… մտածել ուրիշի մասին…առաջ գնալ փոքր քայլերով և ամեն ինչ սկսել նորից…
*** Դու կարծում ես, թե երջանիկ լինելու իրավունք ունե՞ս. դա ընդհամենը թակարդ է: Որքան հիմար ենք բոլորս: Որքան միամիտ պետք է լինել, թեկուզ մեկ վայրկյան հավատալու համար, որ ողջ կյանքը մեր հսկողության տակ է:
*** … Ինձ թվում է՝ մենք մեզ լավ ենք զգում միասին… Ես սիրում եմ լինել քեզ հետ, որովհետև այսպես երբեք չեմ կարոտում: Երբ նույնիսկ մենք չենք խոսում…
*** Ինչու՞ թուլություն ցուցաբերել: Որպեսզի ավելի ուժե՞ղ հարվածեն…
*** Երբեք բացատրություններ չտալ, երբեք զջումները չարտահայտել…
*** Իմ ընտանիքում գրկախառնվելն ու համբուրվելը նույնքան բնական է եղել, որքան շնչելը:
*** Քո թերությունները լրացնում են իմ արժանապատվությունը…
Դե եսիմ` Գ. Ն.

Комментариев нет:
Отправить комментарий