Հայ արվեստաբանության և կերպարվեստագիտության մեջ իր ուրույն տեղն ունի կաթողիկոս Գարեգին Հովսեփյանը, ում «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության»
երկհատորյակը ահռելի տեղեկություններ է տալիս իր ժամանակի արվեստագետների ստեղծագործությունների, ինչպես նաև հայ մանրանկարչական զարդարվեստի
և առհասարակ,
արվեստի մասին: Ըստ էության,
Հովսեփյանն առաջին հայ արվեստաբանն
է: Մանյա Ղազարյանը, դիտարկելով
նրան որպես հայ արվեստի պատմությունը ուսումնասիրող առաջին հայ արվեստաբան, գրում է.
«Օտարների հետաքրքրությունը խթան հանդիսացավ
հայ մշակույթի
նկատմամբ որոշակի կարծիք ստեղծելուն,
սակայն նրանց ուսումնասիրությունները կտրված էին հայ ժողովրդի կյանքի ընդհանուր զարգացման
էությունից: Առաջին հետազոտողը, որը հայկական արվեստը գնահատեց նրա պատմական ու ազգային մտածողության
հիմքի վրա` Գարեգին արքեպս. Հովսեփյանն էր»:
Հովսեփյանը,
սովորելով Գերմանիայի
Հալլե-Վիտենբերգի,
Բեռլինի, այնուհետեւ
Լայպցիգի համալսարաններում, ուսումնասիրում է աստվածաբանություն, փիլիսոփայություն, հնագիտություն: 1897թ. ուսումն ավարտում
է փիլիսոփայության դոկտորի աստիճանով
եւ վերադառնում
Էջմիածին: 1900թ. սկսած Հովսեփյանը
համագործակցում է Արարատ հանդեսի հետ եւ 1907-1908թթ., ինչպես նաեւ 1918-1919թթ. ղեկավարում խմբագրությունը[1]:
Թվով քիչ չեն Հովսեփյանի գրած այն հոդվածները,
որոնք վերաբերում
են ուշ շրշանի հայ արվեստագետներին։ Դրանցից է Եղիշե Թադեւոսյանին նվիրված հոդվածը: Առանձնանում
են նաեւ «Մի պտույտ Երեւանում» եւ «Մայր աթոռի մատենադարանը» նյութերը:
Միշնադարյան
հայ արվեստին
վերաբերող նյութերը
նույնպես բազմազան
են իրենց թեմաներով։ Բացի Հայ մանրանկարչության մի շարք կնճռոտ հարցերը լուսաբանող հոդվածներից,
հատորում տեղ են գտել նաեւ կիրառական
արվեստի շատ Ճյուղերին՝ գրամագիտությանը, ոսկերչական արվեստին,
ասեղնագործությանը, փայտարվեստին
նվիրված նյութեր:
Կարեւորն ու ընդհանուրն այս բոլոր հոդվածներում
մեկ է։ Ըստ Հովսեփյանի`
արվեստում, առավել եւս վաղ անցյալի արվեստում,
չկան մանր ու մեծ, կարեւոր ու անկարեւոր նյութեր:
Առաջին հայացքից
փոքր, աննշան թվացող մի դրվագ, մի նմուշ կարող է լույս սփռել մի ող ժամանակաշրջանի նյութական մշակույթի
պատմության վրա, պարզաբանել ժողովուրդների միջեւ եղած պատմա-մշակութային
առնչությունների չլուծված
հարցերը: Այդ իմաստով ուշագրավ
են նրա «Հնության նշխարներ»
եւ «Նախնյաց հիշատակներ» հոդվածները։
Մյուս սկզբունքը,
որով առաջնորդվում
Էր Գարեգին Հովսեփյանը կիրառական
արվեստն ուսումնասիրելիս, այն Է, որ մեծ նշանակություն Էր տալիս իր իսկ տերմինով
ասած՝ «երկրորդ տեսակ» աղբյուրներին։
Գիտնականը
քաջ գիտակցում
Էր, որ կիրառական արվեստի,
մասնավորապես հայ կիրառական արվեստի ուսումնասիրության գործում,
երբ նյութական
նմուշները անբարենպաստ
պայմանների պատճառով
հիմնականում ոչնչացել
են ու մնացել են միայն գրավոր հիշատակություններ, արժեքավոր
են նույնիսկ
ամենահեռավոր վկայությունները:
Հայ մանրանկարչությանը վերաբերող
հոդվածներում Գարեգին Հովսեփյանը իրեն բնորոշ բացառիկ բարեխղճությամբ ու բանիմացությամբ պարզաբանում
է այն սոցիալ-պատմական,
մշակութային հիմքերը,
որոնք պայմանավորում են Հայ մանրանկարչական զարդարվեստի
առանձնահատկությունները: Այստեղ էլ զգուշավոր
է գիտնականն
իր ընդհանրացումների մեջ, առավել եւս, երբ խոսք է գնում խորհրդանշական համակարգի տարրերի մասին: Այս շարքի նյութերի
մեջ է մտնում «Կոստանդին
Ա կաթողիկոս
որպես Հայ մանրանկարչության մեծ հովանավոր» հոդվածը,
որն իր գիտական ձեւի մեջ մի յուրօրինակ հիմն է Կիլիկյան
մշակույթի երկու մեծ երախտավորներին` Թորոս Ռոսլինին
եւ Կոստանդին
կաթողիկոսին: Հոդվածում
ժամանակագրական կարգով քննության են աոնված այն ձեռագրերը, որոնք Կոստանդին կաթողիկոսի
հովանավորությամբ ծաղկել է Ռոսլինը`
միջնադարյան գրքարվեստի
այդ հանճարեղ
ներկայացուցիչը:
Հ. Գյուրջյան- Գ.Հովսեփյանի դիմաքանդակը |
1907թ. Արարատի հուլիս-օգոստոս համարում լույս է տեսնում Հովսեփյանի գրչին պատկանող մի գրախոսական հայ հին մատենագրության եւ Փոքր Հայքի մանրանկարչության մասին: Գրախոսականի
առաջին մասում Հովսեփյանը խոսում է 1904թ. Տյուբինգենի արքայական
մատենադարանի կողմից ձեռք բերված
104 հատորից բաղկացած
հայ ձեռագիր ժողովածուի մասին: Այնուհետեւ հոդվածի երկրորդ մասում նա խոսում է Տյուբինգենի
հայ ձեռագրերի
նոր ժողովածուի
հիման վրա` Ֆինքի կատարած ուսումնասիրությունների մասին: Գրախոսականի երրորդ մասը վերնագրված
է «Փոքր Հայաստանի մանրանկրչությունը», որը վերաբերում
է Յոզեֆ Ստրժիգովսկու համանուն
աշխատությանը: Հովսեփյանը
կարեւորում է Ստրժիգովսկուն իբրեւ բյուզանդական արվեստի մասնագետ եւ հեղինակություն, ում հայացքները բյուզանդական
արվեստի ծագման մասին համարում
է բոլորովին
նոր: Հովսեփյանը
խոսում է Տյուբինգենի համալսարանի
ժողովածուում տեղ գտած մի ավետարանի` Ստրժիգովսկու
կատարած ուսումնասիրության մասին: Հովսեփյանը
հատուկ ուշադրություն է դարձնում,
թե ինչպես է Ստրժիգովսկին
նկարագրում ավետարանիչներին եւ նրանց ավետարանների սկզբնազարդերը: Ըստ Հովսեփյանի
Ստրժիգովսկին ձգտում է ցույց տալ, որ. «Հայոց մեջ ասորական մանրանկարչութիւնից յետոյ սկսւում է բիւզանդական
ազդեցութիւնը: Բայց այժմ նոր նիւթերի վրայ հիմնուելով պնդում է, որ թէ Հայոց եւ թէ բիւզանդական դեկորատիւ
արուեստը կախումն ունին պարսկականից,
որ միջին դարերում իշխող էր արեւելքում»։
Հովսեփյանը
ավելացնում է, որ Տյուբինգենի
ավետարանը հայ արվեստի պատմության
համար այն կարեւոր նշանակությունն ունի, որ ցույց է տալիս, թե հայերն անմիջապես
Պարսիկներից են յուրացրել ձեռագրերի
արվեստը եւ ոչ միջնորդապես
Բյուզանդիայից: Այստեղ հստակորեն երեւում է, որ Հովսեփյանը ձգտում է Ստրժիգովսկու
միջոցով եւ նրա հետ միասին անհատականացնել հայկական արվեստը`
ցույց տալով, որ այն սերում է հենց սկզբնաղբյուրից: Արդյունքում Հայաստանի
միջնադարյան արվեստը համազոր է բյուզանդականին: Ավելին, հիմնվելով Ստրժիգովսկու
վրա, Հովսեփյանը
անգամ ենթադրում
է. «Գուցէ նոյն իսկ Բիւզանդացիք [ձեռագրի արվեստը] Հայերի միջնորդութեամբ իւրացրած
լինին սկզբում եւ ապա բարձր զարգացման
հասցնելուց յետոյ, Հայերին աւանդած Սելջուկեան տիրապետութեան ժամանակ»: Փաստորեն
այս գրախոսականում Հովսեփյանը հիմնվելով
Ստրժիգովսկու վրա` արդեն գիտական դիրքերից բարձրացնում
է հայ արվեստի դերը Բյուզանդիա-Արեւելք միջմշակութային փոխանակություններում: Անցյալի իմացությունը որպես ազգային արդի գիտակցության հիմք ընդունելու սկզբունքը
Հովսեփյանը գործնականում
իրականացնում է արվեստաբանությամբ[2]:
Մի քանի խոսք Գարեգին Հովսեփյանի
տերմինաբանական աշխատանքի
մասին: Հայտնի ճշմարտություն է, որ բոլոր նրանք, ովքեր սկիզբ են դնում գիտության,
արվեստի որեւէ ճյուղի ուսումնասիրության, կանգնում են լուրջ եւ դժվարին, նաեւ ուղղակի անխուսափելի
մի խնդրի առջեւ՝ ստեղծել կամ առնվազն մշակել տվյալ բնագավառի տերմինային
բառապաշարը:
Գարեգին Հովսեփյանին, ինչպես նաեւ իր ժամանակակից մյուս խոշոր արվեստաբաններին` Ակինյանին, Չոպանյանին,
Լեւվոնյանին, Սագըզյանին
վիճակված էր սկիզբ դնել Հայ արվեստի,
մասնավորապես Հայ կիրառական արվեստի
ուսումնասիրությանը, զուգահեռաբար մշակելով
արվեստի հայերեն տերմիններ: Դա նշանակում էր կիրառել մինչեւ այդ եղած, բայց արդեն մոռացության տրված բառեր, վերաիմաստավորել դրանք, երբեմն էլ թարգմանել,
պատճենել այն տերմինները, որոնք կային եվրոպական
այլ լեզուներում:
Ահա թե ինչու Գարեգին Հովսեփյանի գրքում հաճախ են գործածվում օտար եւ հայերեն նորաստեղծ տերմինը զուգահեռաբար: Նպատակը մեկն է` ընդլայնել այդ տերմինների գործածության
ոլորտը, արմատավորել
դրանց հայերեն տարբերակները: Այսպիսով,
լույս տեսած ժողովածուն մեկ անգամ եւս վկայում է, որ Գարեգին Հովսեփյանի ծառայությունը հայ արվեստի ուսումնասիրության մեջ:
Նյութը մշակեց Գոհար Նավասարդյանը
Մ. Խ. Գյուլնազարյանի «ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ.
նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության»
գրքի գրախոսությունից
[1]
Հատվածներ Արմենակ Գրիգորյանի «Հայ միջնադարյան արվեստի պատմագրությունը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբի
հայ պարբերականում» ատենախոսության սեղմագրից:
[2]
նույն տեղում:
Комментариев нет:
Отправить комментарий