среда, 17 сентября 2014 г.

Մանեն, Դեգան, վան Գոգը և այլք Վ. Մունիսի կոլաժներում

Ամերիկացի նկարիչ Վիկ Մունիսը ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ում արվեստը մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում: Նրա ամենայուրահատուկ աշխատանքները կոլաժներն են` ոգեշնչված այնպիսի վարպետների կտավներից, ինչպիսիք են  Մանեն, Դեգան, Վան Գոգը և շատ այլ էքսպրեսսիոնիստներ:  Նա իր աշխատանքների համար օգտագործում է ամսագրերից կտրված հատվածներ, տարբեր թղթեր, կոմիքսներ և այլն:
Նկարիչը հայտնի է դարձնել  շնորհիվ աղբը արվեստի գործ դարձնելու տաղանդի: Բացի կոլաժներից, նա նաև ավազի վրա ստեղծում է միկրոգրավյուրաներ:
Սկզբում իր կոլլաժների համար նա օգտագործում էր լուսանկարներ` խճանկարի /փազլի/ պես դրանք հավաքելով: Իսկ վերջերս այնպիսի աշխատանքներ, ինչպիսին են Վան Գոգի “Աստղազարդ գիշերը”, Էդուարդ Մանեի “Ֆոլի Բերժերի սրճարանը”,  Էդգար Դեգայի “ Աբսենտը”, նա հավքեց տարբեր նյութերի տարբեր դետալներից :
Հեղինակին գրավում է 19-րդ դարի արվեստը: Նա կարողանում է ստեղծել այնպիսի աշխատանքներ, որ դիտողին թվա, թե դրանք գեղանկարներ են, և միայն մոտիկից նայելուց հասկանան, որ կոլաժներ են: Դիտեք ինքներդ.


Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий