понедельник, 23 декабря 2013 г.

Մատենադարան


Շատ ուսումնասիրողներ Երևանի Մատենադարանը համարում են աշխարհի 100 թանգարաններից մեկը, որն ունի հսկայական ձեռագրերի պահոց և վաղ ժամանակներից պահպանված մուշներ: Երևանի Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և կրում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այն հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան)։ 

 


  










Ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից։ Ըստ Ղազար Փարպեցու` Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ V դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։ Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։ 

 













Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1170թ. սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և կողոպտել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10.000 ձեռագիր, իսկ Կիրակոս Գան ձակեցին պատմում է, որ օտար նվաճողները 1242թ. Կարին քաղաքի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ։ 1298թ. եգիպտական մամլուքների արշավանքների հետևանքով ավերվել է Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը։ Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանն ավերվել է 1804 թ-ին, որի մասին վկայություն ունի Ներսես Ե Աշտարակեցին: Ցեղասպանության տարիներին ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի ոչ միայն մշակութային կենտրոնները, այլև հազարավոր ձեռագիր մատյաններ։ Հատկապես մեծ վնաս է կրել Կտուց Անապատը, որտեղ մինչև 1915 թվականը պահվում էր մոտ 500 կտոր ձեռագիր, սակայն միայն 202-ն է հաջողվել տեղափոխել Մատենադարան։

Բազմաթիվ ձեռագրեր փրկվել են եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ։ Այդուհանդերձ, Երևանի, Էջմիածնի և աշխարհի բազմաթիվ քաղաքների Երուսաղեմ, Վենետիկ, Վիեննա, Նոր Ջուղա, Բեյրութ, Մոսկվա, Ս. Պետերբուրգ, Թիֆլիս, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Լոս Անջելես և այլն) գրադարաններում ու թանգարաններում պահվում են շուրջ 31.000 հայերեն ձեռագրեր։ 1920–30-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվում է բերված,Վասպուրականից և Տարոնից ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։ 1939 թ-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան` Հանրային գրադարան։ 1945 թ-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թ-ին։ 1959 թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։ Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև Մ. Խորենացու, Ա. Շիրակացու, Մխ. Գոշի, Թ. Ռոսլինի, Ֆրիկի, Գ. Տաթևացու բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մ. Մաշտոցի և Կորյունի:

Комментариев нет:

Отправить комментарий