воскресенье, 15 декабря 2013 г.

Մուլտֆիլմ կտավների ֆոնին` «Art Story»

Բոլոր արվեստագետների և նրանց համար, ովքեր սիրում և հետաքրքրված են արվեստով, պատրաստվում է ստեղծել մուլտֆիլմ` «Art Story» խորագրով: Այդ մուլտֆիլմի մշակման համար սկսել են  աշխատել ամերիկացի անիմատորներ Չակ Ուիլիամսը և Ահարոն Բլեիզը, ովքեր հանդիսնում են այնպիսի մուլտֆիլմերի ստեղծողներ, ինչպիսիք են «Ալադինը»,«Առյուծ թագավորը », «Գեղեցկուհին և հրեշը» և այլ բազում Disney-ի մուլտֆիլմnեր: Պրոյեկտի կատարման համար հարկավոր է հավաքել 350 հազար դոլար:





  «Art Story»-ն անիմացիոն խաղարկային ֆիլմ է պապիկի և նրա թոռնուհու արկածների մասին հանրահռչակ նկարների աշխարհում: Գլխավոր հերոսները մոգական եղանակով հայտնվում էին անհավատալի պատմությունների մեջ, որոնց մասին պատմվում են հայտնի կտավներում:Այնտեղ նրանք ստիպված են դառնալ մեկ թիմ և չնայած բազմաթիվ տարաձայնությունների հաղթահարել իրենց ճանապարհին հայտնված  բոլոր արկածները:
 Անիմատորների հիմնական նպատակն է ստեղծել արվեստի մուլտիպլիկացիոն պատմությունը: Բազմաթիվ նկարների թվում, որոնցով պետք է ճանապարհորդեն պապիկը և թոռնուհին կան Վան Գոգի «Աստղազարդ գիշեր», Գրանտ Վուդի «Ամերիկյան գոթիկա», Մորիս Էշերի  «Հարաբերականություն» և բազում այլ ստեղծագործություններ: Կադրերում տեղ են գտել նաև Սալվադոր Դալիի, Էդգար Դեգայի, Պաբլո Պիկասոյի և մի շարք  այլ դասականների ստեղծագործությունները, որոնք հիմնականում հանդես են գալիս որպես ֆոն կամ գործուղության տարածք:










Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Комментариев нет:

Отправить комментарий