вторник, 17 декабря 2013 г.

2010-2013թթ. գողացված արվեստի գործերը

Ցավոք սրտի, գողության կենտրոնում հաճախ հայտնվում են նաև արվեստի գործերը: Վերջին երեք տարիների ընթացքում անհետացել են բավականին մեծ թվթվ ստեղծագործություններ:
Այս տարի օգոստոսին Վյազնիկի քաղաքի պատմա-գեղարվեստական թանգարանից անհետացան երեք բնանկարներ, որոնք պարունակում էին Ս. Ժուկովսկու, Կ. Կորովինի և Ի. Շիշկինի վրձնին: Հուլիս ամսին Բրյուսելի Վան Բյուրենի թանգարանից անհետացան միանգամից 10 կտավներ, որոնց թվում էին նաև Ջեյմս Էնսորի և Կեես վան Դոնգենի ստեղծագործությունները:
2012թ. նոյեմբերին Փարիզի գեղարվետի պատկերասրահից գողացան Էժեն Դելակրուայի 650 հազ. եվրո արժողությամբ ակվարելը: Նույն ամսին Art Museum պատկերասրահից անհետացան ժամանակակից արվեստի 5 նմուշներ, որոնք միասին կազմում էին 2 մլն դոլար: Դրանց մեջ էին նաև Մեգի Լոբսերի, Իրմա Ստերնի, Հյուգո Նոդեի կտավները: Հոկտեմբերին Ռոտերդամի թանգարանից միաժամանակ անհետացան Պիկասոյի, Մատիսի, Մոնեի, Գոգենի և այլ հանրահայտ նկարիչների կողմից ստեղծված արվեստի գլուխգործոցներ:
Գողացված նկարների ընդհանուր թիվը հասնում էր 100 մլն եվրոյի: Հունվարին կողոպուտ տեղի ունեցավ Աթենքի ազգային պատկերասրահում, ինչի արդյունքում անհետացան Պիկասոյի, Մոնդրիանի և Ռենուարի կտավները:2011թ. Ռուսաստանում անհետացան ռուս նկարիչների 13 ստեղծագործություններ, որոնց մեջ էին Ռեպինի, Լևիտանի, Շիշկինի և Այվազովսկու կտավները նույնպես:
2010թ. արվեստի կողոպուտների մեջ նշանակլի էր վան Գոգի ''Կակաչներ''-ը, որն անհետացել էր Կահիրեի Մուհամեդ Մահմուդի թանգարանից: Նույն տարվա մայիսին Փարիզի թանգարանից անհետացան նաև Պիկասոյի, Մատիսի, Բրակի, Մոդիլյանիի և Լեժեի 5 ստեղծագործություններ: Այս տարիների ընթացքում բացի թանգարաններից ու պատկերասրահն երից հարձակումներ են եղել նաև հյուրանոցների, գործարարների բնակարանների և արվեստասերների հավաքածուների վրա:
 
Վերը նշված գողացված ստեղծագործություններից շատերը գտնվել են մի քանի ժամվա, նույնիսկ օրվա ընթացքում, որոշների գողերը հայտնաբերվել են տարիների երկար փնտրտուքների արդյունքում: Բնականաբար, սրանց մեջ կան նաև արվեստի գործեր, որոնք չեն գտնվել մինչև օրս:

Դե եսիմ` Գ.Ն.
սկզբնաղբյուրը` henaran.am

Комментариев нет:

Отправить комментарий