воскресенье, 29 декабря 2013 г.

Պառկած եղևնին կամ սարի տոնածառը

Ամանորյա եղևնին թերևս արվեստի լավագույն և պրակտիկ ձևերից մեկն է: Նախատոնական օրերին աշխարհի շուրջ 200 երկրներ պետության գլխավոր հրապարակում, ինչպես նաև կարևոր և երկրորդական քաղաքներում զարդարում են տոնական եղևնիներ: Գեղեցիկ տոնածառներ ստեղծելը դիզայներների պարտականությունն է: Ամանորյա եղևնիները միմյանցից տարբերվում են իրենց դիզայնով, լույսերով, շքեղությամբ և բարձրությամբ: Այժմ շատ երկրներում կանաչ եղևնին իրենից պարզապես  աբստրակտ ձևավորում է ներկայացնում` ֆոսֆորե լույսերից պատրաստված ծառ, կանաչ խորանարդներ և այլն: 
Արդեն 30 տարի է, ինչ Իտալիայի Ինջինո լեռան վրա լույսերով նկարում, հավաքում են երկրի խորհրդանիշ դարձած տոնածառը:
Սա իրենից ներկայացնում է Ինջինո լեռան վրա փռված տոնածառի ՛՛նկար՛՛, որը զարդարված է լույսերով և խաղալիքներով:

Եղևնին պատրաստված է 1040 նեոնային լույսերից, որոնց երկարությունը հասնում է շուրջ 20կմ-ի: Այն ունի 950մ բարձրություն և 450մ լայնություն: Սա իր նման երկրորդը չունեցող տոնական եղևնի է ամբողջ աշխարհում և ունիկալ է ինչպես իր չափերով, այնպես էլ արտաքինով: Տոնածառի գագաթի աստղի գույները փոխվում են 5 րոպեն մեկ անգամ:
1991թ. այս եղևնին նույնիսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենամեծ եղևնի:





Комментариев нет:

Отправить комментарий