вторник, 3 декабря 2013 г.

Դա Վինչին Հայաստանում

Ասում են` բարձր վերածննդի խոշորագույն նկարիչ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում… Այս հարցի շուրջ շատ վարկածներ կան: Երկար տարիներ է, ինչ տարբեր ազգերի գիտնականներ վիճում են, սակայն չեն կարողանում ապացուցել` արդյոք հանճարեղ նկարիչը եղել է Հայկական լեռնաշխարհում թե ոչ:
Կան մի քանի փաստեր, որոնցից կարելի է ենթադրել, որ դա Վինչին իրոք եղել է Հայաստանում: Սա է վկայում առաջին հերթին նրա "Խորհրդավոր ընթրիքը" որմնանկարը, որի ստեղծումից շուրջ 400 տարի առաջ հայերն արդեն իսկ ունեին նման թեմայով ստեղծագործություն նույնիսկ ստեղծագործություններ:

 Կան հայկական երեք նկարներ, որոնցից  առաջինը ստեղծվել է 1038թ. Վանում, մյուս երկուսը` Կիլիկիայում և Արցախում: Սա վկայում է այն մասին, որ դա Վինչին իր որմնանկարը նկարելիս ազդեցություն է կրել հայկական մանրանկարներից: Ջ.Ռիխտերի,  Յո.  Սարժիգովսկու,  Կ.  Ֆուգարոյի,  Է.  Մակ  Կորտինի  ուսումնասիրությունները  ցույց  են տվել,  որ  15-րդ  դարի  վերջերին  աշխարհահռչակ  գիտնական-գեղանկարիչը  այցելելով  Հայաստան,  թողել է  "Հայկական  նամակներ"  կոչվող  ձեռագրերը,  որոնցից  մեկը  սկսվում է "Գտնվելով  Հայաստանի  այս կողմում" արտահայտությամբ և նկարագրում է Տավրոսյան լեռների ու Եփրատի տեսարանները:
 
 
<<Խորհրդավոր ընթրիքը>>. Հայկական մանրանկարներ
 Դա Վինչիի օրագրում` "The Codex Atlanticus” վերնագրի տակ, հայելային անդրադարձումով  գրված են եղել հայոց այբուբենի տառերը: Նույն օրագրում գիտնականները գտել են նաև հայկական եկեղեցու նախագիծ` Բագարանի օրինակով: Լեոնարդո դա Վինչին իր կտավներում օգտագործել է մուգ դեղին, բաց շագանակագույն համադրությունները: Սա արվեստում հայտնի է` "տերա արմենա": Ըստ հետազոտողների` այս գույնն օգտագործել է միայն նա:
Իսկ ինչու է գույնը ստացել այս անվանումը, քանի որ նկարիչը այն ստացել էր Հայաստանից տարված կավից: Հայաստանում արդեն կառուցում էին եկեղեցիներ, երբ 14-րդ դարում` վերածննդի շրջանում, Իտալիայում տարածվեց գմբեթների այն տիպը, որը նախագծված էր դա Վինչիի օրագրում /կենտրոնագմբեթ եկեղեցիներ/:
Ճարտարապետ Բրամանտեն դա Վինչիի հետ հանդիպումից հետո սկսում է այնպիսի եկեղեցիներ կառուցել, որոնց տիպերը նկարիչը բերել էր Արևելքից /Հայաստանից/: Հարց է ծագում. միթե իտալական շքեղ տաճարների մեծ մասն ունեն հայկական ծագում և եթե հայ ճարտարապետները Հայաստանում նման եկեղեցիներ չկառուցեին, Իտալիայում չէին լինի Սբ. Պետրոսը, Սան Սատիրոն, Սանտա Մարիա դել Ֆիորեն…

Դե եսիմ` Գ. Ն.
աղբյուրը` henaran.am

Комментариев нет:

Отправить комментарий