Ամերիկացի նկարիչ Էդ Վիլերը որոշել է Ամանորին մոտենալ կրեատիվ
լուծումներով: Նա դասական արվեստի գլուխգործոցները մեկնաբանել է այլ կերպ, դրանց մեջ
տեղադրել է Սանտա Կլաուսի կերպարը: Նկարիչը անդրադարձել է վան Գոգի, Մալևիչի, Վասնեցովի,
Դեգայի, Միքելանջելոյի ստեղծագործություններին:
Դեկտեմբերի 6-ից 21-ը Վիլերի կտավները ցուցադրվեցին Ֆիլադելֆիայում`
արվեստի և դիզայնի Բադիբադու կենտրոնում: Այցելուները տեսան միանգամայն
նոր Կարավաջո, Մոնե և Սեզան….Ձմեռ Պապին ամենուր է` և՛ բալետի ստուդիայում, և՛ կամուրջին` ջրաշուշանների մոտ,
և՛ աշխարհի արարման ժամանակ…
Շատերի կարծիքով սա արվեստի աղավաղում է, դասական արժեքների ոտնահարում, սակայն Ամանորին ամեն ինչ կարելի է...
Ներկայացնում ենք ձևափոխված նկարներից մի քանիսը.
Комментариев нет:
Отправить комментарий