Միս վան դեր Ռոե |
Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն XX դարի հայտնի
ճարտարապետներից մեկն է: Ժամանակի տեսաբաններից մեկը նրա մասին ասել է. «Լյուդվիգի
կառույցները, ինչպես և Մոդրիանի ի տնկարները, նման են հոլանդացի նկարիչ Պիտեր դե
Խոխի կտավներումպատկերված ինտերիերներին»: Վան դեր Ռոեի շինությունների
մեծ մասը ստեղծված են պողպատից եւ ապակուց, դրանք տարբերվում են ինչպես շինության ընդհանուր, այնպես էլ նրա ներքին տարածության համամասնական լուծումներով, ինչպես նաեւ հորիզոնական եւ ուղղահայաց գծերի ընդգծված շեշտադրությամբ:
Միս Վան դեր Ռոեի ճարտարապետությունն ստեղծվել է որպես նյութականացված փիլիսոփայական դոկտրին, որին հետեւում էր ինքնամփոփ, գովազդից հեռու, աշխատանքի մեջ խորասուզված վարպետը:
Ֆառնսուորտ հաուզը Ֆոկ Ռիվերում |
Տուգենդհատ վիլլա |
Նա գրել է. «Իմ կոնցեպցիան նորաձեւությունից դուրս չի մղվի երկու պատճառով. այն միաժամանակ առաջադեմ է եւ պահպանողական: Այն ռադիկալ է, քանի որ օգտագործում է մեր ժամանակի հիմնական հնարավորությունները եւ տեխնիկական ձեռքբերումները: Այն գիտական բնույթ ունի, բայց գիտական չէ: Այն օգտագործում է տեխնոլոգիական միջոցներ, բայց այն տեխնոլոգիական չէ: Այն պահպանողական է, քանի որ կենտրոնացած է ոչ միայն օգտակարության, այլեւ իմաստային նշանակության վրա, կենտրոնացած է ոչ միայն գործա ռույթի, այլեւ արտահայտչաձեւի վրա: Այն պահպանողական է, քանի որ հիմնված է ճարտարապետության հավերժական օրենքների վրա` կարգ, տարածություն, համամասնություն»:
Լյուդվիգ Միս Վան դեր Ռոեն ծնվել է 1886թ. մարտի 27-ին Ախեն քաղաքում (Գերմանիա): 1908թ.-ից աշխատել է Բեռլինում` Պ. Բերենսի արվեստանոցում, որտեղ այդ ժամանակ ուսանում էին նաեւ Վ. Գրոպիուսը եւ Լե Կորբյուզիեն: 1912թ. տեղափոխվել է Հաագա: Լյուդվիգի վրա մեծ ազդեցություն ունի իր ուսուցիչը, սակայն նա ճարտարապետական նոր տարրերը բավականին զգուշությամբ է օգտագործում: Իր ստեղծագործություններում Միսը կիրառում է
նաև Ֆրենկ Լլոյդ Ռայթի առաջ քաշած ազատ նախագծման սկզբունքը:
Սիգրեմ Բիլդինգ երկնաքերը Նյու Յորքում |
1919-1921թթ. Վան դեր Ռոեն կառուցում է երկնաքերեր: Ինչպես հեղինակն էր ասում,
դրան շինություններ էին` կառուցված ոսկորից և մսից: Քիչ ժամանակ անց այս
ճարտարապետը դառնում է 1927թ. ստեղծված «Ստիլ»
խմբի անդամ: Նրա հետ այս խմբի
անդամ է դառնում Կորբյուզիեն ևս:1920-ականներին
Հոլանդիայում մեծ թափ է ստանում բնակարանային շինարարությունը: Այս տարիներին է
ձևավորվում Ամստերդամի դպրոցը: Ռոեն կառուցումէ քաղաքամերձ երկու տներ` աղյուսից և
երկաթբետոնից: Օգտագործումէ մարմար և ապակի: Նրա կառուցած տների
առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շինության ընդհանուր ծավալին կողային
մասից կցված էին երկարաձգված կորպուսներ:
Միսի նախագծերը չափազանց համարձակ էին իրագործվելու համար, սակայն դրանք հաճախ հրապարակվել են եւ ազդել ժամանակակից ճարտարապետության զարգացման վրա: Հաջորդ 12 տարիների ընթացքում ճարտարապետը զբաղվել է ցուցահանդեսային ինտերիերների նախագծմամբ, ինչպես նաեւ ստեղծել է կահույքի ձեւավորման ոլորտում իր հայտնի գործերը` «Բարսելոնա», «Տուգենդհատ» եւ «Բրնո» աթոռները: 1930-1933թթ. Միս Վան դեր Ռոեն գլխավորել է 1919թ. Վալտեր Գրոպիուսի հիմնած Բաուհաուսը, որի նպատակն էր միավորել արվեստը, արհեստն ու տեխնիկան մեկ ընդհանուր գեղարվեստական արտադրության մեջ:
1931թ. Բեռլինի ցուցահանդեսին
ռոեն ներկայացնում էիր կառուցած ապակյան կառկասով տունը: Նա այս տարիներին աշխատում
էր Շտուտգարդի Բայսնգոֆ թաղամասում, որտեղ ևս կառուցում է բնակելիներ:
Արմ. Բեռլինի նոր ազգային պատկերասրահի շենքը |
Գերմանիայոււմ նացիստների իշխանության գալուց հետո ճարտարապետը տեղափոխվել է ԱՄՆ: 1938թ. ղեկավարել է Չիկագոյի ներկայիս տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, որի համար համալսարանական քաղաք է նախագծել: ԱՄՆ-ում իրականացրած նրա մյուս աշխատանքների թվում Փլեյնոյում (Իլինոյս նահանգ, 1950թ.) Էդիտ Ֆրանսուորթի տունն է, մի քանի տուն Չիկագոյում, այդ թվում` Լեյք-Շոր-դրայվի հայտնի շինությունները` ընդհանուր ապակեպատ ձեղնահարկով (1951թ.), Նյու Յորքի Սիգրեմ-բիլդինգ երկնաքերը (Ֆ. Ջոնսոնի համահեղինակությամբ,1958թ.): Եվրոպայում ճարտարապետի գլխավոր աշխատանքը Բեռլինի Ազգային նոր պատկերասրահն է (1968թ.):
Վան դեր Ռոեի թողած ժառանգությունը, նրա կիրառած ճարտարապետական ձևերն ու նոր
մեթոդները մեծ ազդեցություն են ունենում հետագա դարի ճարատարապետական կոռւյցների
վրա:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий