вторник, 18 июня 2013 г.

Կոլիզեյում


    Մ.թ. 1-ին դարում կիսախելագար կայսր Ներոնը հրամայում է իր ճարտարապետներին ՝ Սևրին և Ցելերին, կառուցել իր համար պալատ: Պալատի կառուցումը, որը հպարտությամբ կոչել էին / Ներոնի ոսկե տուն/, զբաղեցնում էր հռոմեական 7 լեռներից 3-ի լանջերրը՝ Ցելիայի, Օպպիայի և Պալատինի: Պալատի տարածքը այնքան մեծ էր, որ ժամանակակիցները դառնությամբ կատակում էին այն ժամանակ /հռոմեացիներին միայն մնում է մի բան տեղափոխվել հարևան Վեյն քաղաք/:
      Այգիների մոտ Ներոնը հրամայում է կանգնեցնել 12 հարկանի տան բարձրության բրոնզե ֆիգուրա: Դա հենց կայսեր արձանն էր արդեն ճանաչված Հրոդոտոսյան անիվի դիրքով: Հսկայի ոտքերի տակ Ներոնը հրամայում է արհեստական ծով ստեղծել և լցնել այն աղի ջրով: Դա կարծես ծով էր՝ առաջացած կայսեր քմահաջույքով: Ներոնի տունը պատված էր ոսկով և զարդարված էր թանկարժեք քարերով ու մարգարիտով: Ճաշարանների առաստաղները ծածակված էին փղոսկրյա գործվածքներով, որը պտտվում էր, որպեսզի վերևից հնարավոր լիներ անցքից ծաղիկներ շաղ տալ, իսկ խողովակների միջոցով խունկ էին տարածում:
    Գլխավոր ճաշասենյակը կլոր էր, գիշեր և ցերեկ այն անդատար պտտվում էր ինչպես երկրագունդը: Պալատում գտնվում էր աշխարհի մոդելը՝ քաղաքներով, աշտարակներով, այգիներով, իսկ պալատի գլխավոր կառույցի դիմաց ստեղծվել է պտտվող առաստաղ՝ նկարված աստղերով
    Ներոնի ինքնասպանությունից հետո 98թ-ին ֆլավիացի Վեսպասիանոս կայսրը քանդում է պալատը, հալեցնում է արձանը, իսկ արհեստական ծովի տեղում դնում է հսկայական էլիպսի հիմքը, որը կարող էր իր մեջ ընդգրկել 60.000 մարդ: Այդ շինությունը պետք է Հռոմին ցույց տար, որ ֆլավիացիների նոր դինաստիան ավելի շատ է մտածում իր քաղաքացիների մասին, այդ իսկ պատճառով շինությանը տրվել է /ֆլավիացիների ամֆիթատրոն/ անվանումը, բայց հռոմեացիները այն անվանում են Կոլիզեյում: Այն մասին, որ այստեղ եղել է արհեստական ծով, հիշեցնում է միայն ջրանցքների և փականքների համակարգը, որը թույլ մէ տալիս ծածկել ջրով ամբողջ դաշտը մի քանի րոպեում:
   Իր անվանումը Կոլիզեյումը ստացել է լատիներեն <<colossus>> անվանումից, ինչը նշանակում է հսկա: Վեսպասիանոս և Տիտուս կայսրերը, որոնք եղել էին արևելքում և գտնվում էին եգիպտական բուրգերի հսկայական չափերի և վեհության տպավորության տակ, որոշում են ստեղծել ամֆիթատրոն, նույնպես հսկայական և շքեղ: Կոլիզեյումը ուներ երկարացված շրջանի տեսք և կանգնած էր 80 կամարների վրա, որոնց ներքո բարձրանում էին ավելի փոքր չափերի կամարներ: 240 հսկայակն կամարները արտաքուստ երեք յարուսներում շրջապատում են ահռելի էլիպսը: Նրանց հետևում էին գտնվում կամարակապ սրահները, որտեղ հանգստանում էր հանդիսատեսը և աշխույժ առևտրականները: Առաջին հայացքից կամարները այնքան շատ են, որ նմանվում են մեղուների պարիսի, բայց դրանով հանդերձ միօրինակություն չկա:
  Յուրաքանչյուր կամար գտնվում է և՛ արևին ,և՛ հանդիսատեսին հակառակ անկյան տակ, նրանք միատարր են, բայց ոչ սովորական: Արտաքուստ ամֆիթատրոնը պատված էր մարմարով և զարդարված էր արձաններով, ներսում բարձրանում էին 80 շարք նստատեղեր, 64 հսկայակն մուտքերից ամֆիթատրոն էին ներս թողնում ամբոխին: Առաջին յառուսում կանգնած էին կիսակամարաձև դորիական / առանձին տեղերում հիշեցնում են Պարթենոնը/, երկրորդ յարուսում ՝ հոնեական/ մի փոքր նման Էրեխտեոնին/, իսկ երրորդ յարուսում ՝ կորնթական ՝ կապիտելում զարդարված աստղերով:
   Կորնթոսյան սյուների ծագման վերաբերյալ հնագույն լեգենդը այսպես է ասում. /Կորնթոս քաղաքում ապրում էր երիտասարդ և գեղեցիկ մի աղջիկ: Նա նշանված էր և հարսանիքին շատ քիչ ժամանակ էր մնում: Բայց հարսանիք տեղի չի ունենում՝ աղջիկը հանկարծակի հիվանդանմում է: Բուժել նրան չի հաջողվում և շուտով Կորնթոսի փողոցներում հարսանեքան արարողության փոխարեն շարժվում էր լռությամբ լեցուն սգո թափորը: Հոգեհանգստից հետո աղջկա դայակը հավաքում է նրա բոլոր թանկարժեք և ոչ թանկարժեք զարդերը, լցնում է մի զամբյուղի մեջ, ծածկում է կապարիչով և տանում նրա գերեզմանին:
     Գալիս է գարունը: Եվ ականթի ծիլերը դուրս են գալիս հողից: Հյուսված հատակից նրանք ներթափանցում են զամբյուղի մեջ, բայց ծանր կապարիչը թույլ չի տալիս նրանց աճել դեպի վեր, և այդ ժամանակ բարակ ծիլերը սկսում են աճել և տարածվել դեպի զամբյուղի շուրջբոլորը:
    Պատահաբար Նեկրոպոլ է գալիս հայտնի քանդակագործ Կալիմախը: Տերևներով շրջապատված զամբյուղը նրան թվում է այնքան հիասքանչ, որ նա այդ պատկերը տեղափոխում է սյուների խոյակների վրա/:
   Երկրորդ և երրորդ հարկերի միջև կանգնեցված են արձանների շարքեր՝ստեղծված ձյունաճերմակ մարմարից: Դրանք հիացնում են իրենց կատարողական արվեստով, ինչպես նաև չափերով, քանակով և նյութի հարստությամբ:

    Կոլիզեյումի մարտադաշտը ուներ փայտյա, սովորաբար ավազով լեցուն հատակ, որը կարող էր բարձրանալ և իջնել: Երբեմն այն լցվում էր ջրով՝ շնորհիվ շինությանը կցված ակվեդուկների: Այդ ժամանակ Կոլիզոյումում կազմակերպվում էին հսկայական ծովային մարտեր՝ հսկայակն ծովային նավերով:
    
Կոլիզեյումի բացման արարողության պատվին տոնակատարությունը շարունակվում էր 100 օր շարունակ, հյուրեր գալիս էին ամբողջ աշխարհից:
   Հռոմեացիների բոլոր գլխավոր զվարճանքները՝ գլադիատորական մարտերը, կենդանիների հետապնդում, որսորդություն, կազմակերպվում էին ամֆիթատրոնում: Դա  կյանքի և մահու իրական պատերազմ էր: Հաղթողները միշտ գնում էին պարգևներով, իսկ պարտվողները, եթե կյանք դեռ կար նրանց մեջ, կամ հանդիսատեսի կողմից ներման էին ենթարկվում կամ մահանում էին հատուկ խցերում:
   Կոլիզեյումի կենտրոնում բարձրանում էր Յուպիտերի արձանը: Այստեղ էլ անցկացվում էին գլադիատորական մարտերը՝ վայրի գազանների հետ կամ միմյանց միջև: Այստեղ նաև բերում էին առաջին քրիստոնյաներին, որպեսզի դաժանորեն հոշոտեն: Այստեղ հոսում էր մարդկային արյունը հաճույքի և կատաղի հեթանոսական ամբոխի համար: Դա դաժան տեսրան էր և շատ մարդիկ հանդես էին գալիս բողոքի խոսքերով և դեմ էին նման տեսակի խաղերին /օրինակՍենեկան/, բայց նրանք փոքրամասնություն էին կազմում: Պահանջվեց շուրջ 200 տարի, որպեսզի մարդկությանը հետ պահեն այդ դաժան տեսարաններից:
    Պահպանվել է մի լեգենդ, ըստ որի Կոլիզեյումի ճարտարապետ Գավդենցին ընդունել է քրիստոնությունը և տանջանքների է ենթարկվել իր իսկ կողմից ստեղծված ամֆիթատրոնում:
    Հռոմեական կայսրության անկումից հետո Կոլիզեյումը կամաց-կամաց սկսում է քանդվել, դարակեսին նրա մեջ իրականացվում էին քրիստոնեական արարողություններ, երբեմն այն օգտագործվում էր ֆեոդալիստական պալատ:
13-րդ դարում Կոլիզեյումը վերածվել է քարահանքի: Նրանից պատրաստվել են 23 արիստոկրատ ընտանիքների համար տներ, 14-15-րդ դդ-ում 6 եկեղեցիներ, 1495թ-ին Կոլիզեյումի շինանյութից կառուցել են հռոմեկան պապի հրասենյակը, իսկ 16-րդ դ-ում Կոլիզեյումի արգելապատնեշներից կառուցում են կամուրջներ: Ներկայումս հսկայական կառույցի տեղում միայն նրա հիմնակմախքն է, որը սակայն դեռ շարունակում է հիացնել իր վեհությամբ:

 Նաիրա Աբրահամյան