Վերջերս Լոնդոնի փողոցներում հայտվեցին բազմաթիվ մեծ չափերի օգտագործված ծխախոտներ:
Այս ոչ սովորական փերֆորմանսով մաքրության համար պայքարողներն ուզում էին հասարակության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի մաքրության վրա:
Լոնդոնի Keep Britain Tidy կազմակերպության ակտիվիստները,
գրեթե ամեն օր կազմակերպում են տարբեր միջոցառումներ,
որոնք կոչված են հասարակության ուշադրությունը կենտրոնացնելու սոցիալական խնդիրների վրա:
Այս անգամ մաքրության կողմնակիցները Լոնդոնի գլխավոր շրջաններից մեկում տեղադրել էին մեծ չափերով ծխախոտներ:
Նրանց այս քայլը մարդկանց ներկայացնում էր ծխախոտի առաջացրած լուրջ խնդիրները:
Փողոցներում ծխախոտի մնացորդների քանակը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ արգելվել է հասարակական վայրերում ծխելը: Աղբի 78%-ը կազմում են հենց ծխախոտի մնացորդները: Իսկ դրանց մաքրման համար ամեն տարի տրամադրվում է 3,8 միլիոն ֆունտ ստերլինգ:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий