Ընդամենը մատիտների և պաստելների օգնությամբ տաղանդավոր նկարիչ Իվան Հուն փայտե մակերևույթների վրա ստեղծում է հրաշալի հիպերռեալիստական նկարներ, որոնց նայելով ուզում ես ձեռքդ մեկնես և դիպչես դրանց, քանի որ վերջիններս չափազանց իրական են թվում:
Սկզբից սինգապուրցի նկարիչն աշխատում էր կտավների վրա, ապա սկսեց օգտագործել նաև փայտի հարթ մակերեսը:
Լուցկիներ, ականջակալներ, ձվի դեղնուց, ճմրթված թուղթ և այլն… սրանք այնքան իրական են, որ դժվար է տարբերել լուսանկարից: Համոզվեք ինքներդ.
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий