Լեհ նկարչուհի Յուստինա Կոպանիան մեր օրերի հայտնի ծովանկարիչներից է: Նրա լեյտմոտիվը ծովն է, նավահանգիստը, առագաստները…Իր նկարներում Յուստինան պատկերում է ծովը օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր եղանակներին, փոթորկուն և խաղաղ ժամանակ: Կոպանիան նկարում է ինչպես հարազատ լեհաստանի, այնպես էլ այլ երկրների, քաղաքների ծովափերն ու ալիքները: Նրա ստեղծագործությունները գրավում են իրենց խորությամբ, ծավալով և հագեցվածությամբ: Նկարչուհին վարպետորեն ցույց է տալիս նավերի արտացոլանքը, ջրի հայելային մակերևույթը, ալիքների խաղը և այլն: Դիտեք ինքներդ.
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий