Դասական արվեստի գործերը ներկայացնող կոլաժներ Դե եսիմ…-ում արդեն եղել են /http://deesim.blogspot.com/2014/09/blog-post_31.html/:
Բայց քանի որ օր օրի աշխարհում արվեստի նոր նախագծեր են իրականանում,
նախորդ նյութից հետո խորհուրդ ենք տալիս կարդալ սա ևս:
Հերթը գունավոր սոսնձվող ժապավեններինն է:
Ճապոնացի տաղանդավոր նկարչուհի Նասա Ֆունահարան արվեստի հայտնի գլուխգործոցները ստեղծում է ևս մեկ անգամ,
բայց ոչ թե նկարելով,
այլ հավաքելով:
Նա նկարները ստանում է գունավոր սոսնձվող ժապավենները
/скотч/
կտրատելով և իրար կպցնելով:
Այսպիսի նյութի օգտագործումը,
հնարավորություն է տալիս համաշխարհային գլուխգործոցները ընկալել նոր տեսանկյունից:
Նրա աշխատանքների թվում են Լեոնարդո դա Վինչիի “Մոնա Լիզան”,
“Խորհրդավոր ընթրիքը”,
Վինսենթ Վան Գոգի
“Արևածաղիկները”, Էդվարդ Մունկի
“Ճիչը” և շատ այլ համաշխարհային արվեստի նմուշներ:
Նասայի ստեղծած ամեն մի նկարը բավականին մեշամասշտաբ է:
Նրանցից յուրաքանչյուրի վրա նա ծախսում է մեկ շաբաթ:
Սկզբից Նասան ժապավենը բաժանում է հատվածների,
դասավորում է դրանցից պատկերը,
ապա ամեն մի պատառիկը կպցնում սոսնձով:
Եթե մեզ մոտ սոսնձվող ժապավենները երկու-երեք գույնի են հանդիպում, ապա ճապոնացի այս նկարչուհու ձեռքում դրանք դարձել են բազմագույն և տարատեսակ: Այն գույները, որնք հարկավոր են տվյալ աշխատանքը ստեղծելու համար և շուկայում չկան, Նասան ներկում է գուաշով: Նկարչուհու հավաքածուում կա ավելի քան 450 սոսնձվող ժապավեն:

Комментариев нет:
Отправить комментарий