407
տարի առաջ այս օրը հոլանդական Լեյդեն փոքրիկ քաղաքում ծնվեց մեծ հոլանդացի Ռեմբրանդտ
Հերմես վան Ռեյնը, ում նկարչական տաղանդը զգացվում էր դեռևս վաղ հասակից և ով իրեն
էր ենթարկելու ոչ միայն դարի, այլև գալիք հարյուրամյակները արվեստը: Այս նկարիչն իր
առաջին քայլերն արել է դիմանկարի ժանրում, նկարել է իր հարազատներին: Սակայն հետագայում
աշխատել է տարբեր ժանրերում` զարգացնելով բարոկկո ոճը: Ռեմբրանդտի ամուսնական կյանքը
ևս` իր ստեղծագործության նման, զարգանում է տարբեր էտապներով: Նա ամուսնանում է Սասկիա
վան Ուլենբուրգի հետ, որին անչափ սիրելու է և ով դառնալու նկարչի մուսան և հիմնկն բնորդը:
Սասկիայի կերպարին հանդիպում ենք Ռեմբրանդտի այս շրջանի գրեթե բոլոր ստեղծագործություններում:
Կնոջ վաղահաս մահը մեծ հետք է թողնում նկարչի կյանքի և ստեղծագործության վրա: Նրա և
նորածին Տիտուսի մասին հոգ է տանում սպասուհի Հենդրիկեն: Նա ևս մեծ դեր է ունենում
արվեստագետի կյանքում: Որոշ ժամանակ Ռեմբրանդտը շարունակում է ստեղծագործել, սակայն
նախկին թափը այլևս չկար: Սասկիայի մահվանից 20 տարի անց մահանում է նաև Հենդրիկեն:
Ռեմբրանդտը մնում է միայնակ: Գնալով պատվերները քչանում են: Ամստերդամը երես է թեքում
ժամանակի առաջին նկարչին: Հուսահատության գագաթնակետը 27-ամյան որդու մահն էր, ինչը
վերջնականապես տապալում է հանճարին: Ռեմբրանդտը սնանկանում է, մնում առանց ունեցվածքի
և ամբողջովին միայնակ: Մեծ արվեստագետը մահանում է 1650 թվականին` իր սերունդներին
թողնելով հսկայական ստեղծագործական ժառանգություն: