Ես բաց թողեցի իմ հնարավորությունը քեզ ասելու` ես քեզ սիրում եմ: Միգուցե հիմա շատ ուշ է, բայց ես ուզում եմ որ դու դա իմանաս:
Ոչ ոք ոչ ոքի չի կարող կորցնել, քանի որ ոչ ոք ոչ ոքի չի պատկանում...
Ես մարմին չեմ, որն ունի հոգի, ես հոգի եմ` որի մի մասը մարմին է կոչվում:
Քայլում եմ փողոցներով` նայելով անցորդների
դեմքերին, և մտածում եմ` տեսնես իրենք են ընտրել իրենց ճակատագիրը, թե իմ
նման` ընտրվել են ճակատագրի կողմից:
Երբ որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ես սովորեցնում, ինչ-որ նոր բան ես հայտնաբերում նաև քեզ համար:
Ես չգիտեմ ինչից սկսեմ… և չգիտեմ արժի՞ արդյոք սկսել…
Երեխաները հրաժարվում են երազանքից, որպեսզի
ուրախացնեն ծնողներին, իսկ ծնողները հրաժարվում են կյանքից, որպեսզի
ուրախացնեն երեխաներին…
Երազանքը շատ հարմար բան է, քանզի մենք պարտավոր չենք իրականացնել այն, ինչի մասին երազում ենք:
Քեզ ինչ-որ բան գնելու փոխարեն, մի բան որ դուր կգար քեզ, ես քեզ իմն եմ նվիրում, որը իրականում ինձ է պատկանում: Սա նվեր է, հարգանքի նշան մի մարդու հանդեպ, ով ինձ հետ է: Սա խնդրանք է, որ նա հասկանա, թե ինչքան կարևոր է ինձ համար այն, որ նա ինձ հետ է…
Քեզ ինչ-որ բան գնելու փոխարեն, մի բան որ դուր կգար քեզ, ես քեզ իմն եմ նվիրում, որը իրականում ինձ է պատկանում: Սա նվեր է, հարգանքի նշան մի մարդու հանդեպ, ով ինձ հետ է: Սա խնդրանք է, որ նա հասկանա, թե ինչքան կարևոր է ինձ համար այն, որ նա ինձ հետ է…
Սիրող մարդը երբեք չի ցավեցնի իր սիրեցյալին… մեզնից յուրաքանչյուրը
պատասխանատու է իր զգացմունքների համար և մենք ուրիշներին մեղադրելու
իրավունք չունենք…
Սերն ուրիշի մեջ չէ,մեր մեջ է. այդ մենք ենք դա արթնացնում: Բայց
արթնացնելու համար ուրիշի կարիքն ունենք: Բովանդակ աշխարհն իմաստալի է միայն
այն դեպքում, երբ կա մեկը, ում հետ կարող ենք կիսել մեր զգացմունքները:
Ժամանակը չի փոխում մարդուն, իմաստությունը
չի փոխում մարդուն, և միակ բանը, որ կարող է վերափոխել նրա մտքերը և
զգացմունքները, սերն է:
Վտանգը կայանում է նրանում, որ մենք երբեմն աստվածացնում ենք ցավը, տալիս նրան մարդու անուն, մտածում ենք նրա մասին անընդհատ:
Նա ավելի սուր էր զգում իր սիրո օբյեկտի հանդեպ սերը ոչ թե այն ժամանակ, երբ նրանք միասին էին, այլ երբ նա իր կողքին չէր…
Ի՞նչն է ավելի կարևոր ապրել, թե ձևացնել, որ ապրում ես:
Եթե սերը փոխում է մարդկանց, ապա հուսահատությունը դա անում է ավելի արագ:
Ամեն ինչ ինձ հուշում է, որ ես պատրաստ եմ սխալ գործել, բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:
Ավելի լավ է այնպես ապրիր, կարծես թե այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է:
Այն մարդը, ով ստիպված է եղել կորցնել այն`
ինչն իր կարծիքով ընդմիշտ իրեն էր պատկանում, ապա ի վերջո հասկանում է, որ
ոչինչ էլ իրեն չի պատկանել իրականում:
Բնականաբար խանդը կա, բայց կյանքն արդեն
հասցրել է սովորեցնել նրան, որ պետք չէ մտածել, թե ինչ-որ մեկը կարող
է պատկանել ինչ-որ մեկին: Իսկ եթե դեռ կա մեկը ով այդպես է մտածում, ապա նա
պարզապես խաբում է ինքն իրեն:
Եթե ես պարտավոր եմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին հավատարիմ լինել, ապա նախ և առաջ` ինքս ինձ:
Եթե ես պարտավոր եմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին հավատարիմ լինել, ապա նախ և առաջ` ինքս ինձ: