воскресенье, 14 июля 2013 г.

Ռեմարկ...Հաղթական կամար




Նա Նայում էր աղջկա դեմքին, որը ստվերել էր ողջ աշխարհը: Նայում և հասկանում էր, որ միայն սիրահարվածի ֆանտազիան կարող է այդ դեմքում տեսնել այդքան խորհրդավորություն: Նա գիտեր, որ ավելի գեղեցիկ դեմքեր էլ կան, ավելի խելացի, ավելի մաքուր, բայց գիտեր նաև, որ չկա աշխարհում ուրիշ մի դեմք, որը այդքան իշխանություն ունենար իր վրա: Եվ մի՞թե նա ինքը իշխանությամբ չէր օժտել նրան…

- Ես քեզ սիրում եմ: - Չէ որ դու ինձ գրեթե չգիտես: - Դա ի՞նչ կապ ունի սիրո հետ: -Շատ կապ ունի: Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ: - Դրա մասին ես ոչինչ չգիտեմ: Իսկ երբ ինչ-որ մեկը կա, առանց որի մարդ չի կարող ապրել, դա արդեն ես գիտեմ…


 Մարդը մեծ է իր մտահղացումներով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է և' մեր դժբախտությունը, և' հմայքը:
 

Առհասարակ մարդ ոչինչ էլ չգիտե: Ոչինչ միևնույն ձևով չի լինում: Ամեն ինչ միշտ փոփոխվում է:

Ինչ մարդ մոռանում է, հետագայում դրա կարիքը զգում է ամբողջ կյանքում:

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:

Մարդ կյանքից շատ բան է բաց թողնում քնելու հետևանքով…
 

Շախմատն ավելի կատարյալ է, քան թղթախաղը: Թղթախաղում ամեն ինչ բախտը բերելուց ու չբերելուց է կախված: Եվ մարդու չի ցրում ինչպես պետքն է: Շախմատն ինքն իր մեջ մի ամբողջ աշխարհ է: Քանի դեռ մարդ խաղում է, դրսի աշխարհը մոռացության է մատնվում: Իսկ դրսի աշխարհը այնքան էլ կատարյալ չէ:

Մարդը երբեք չի կարող կոփվել. նա կարող է շատ բաների միայն ընտելանալ…


Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ:

Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և' մեծ բարիք է, և' սոսկալի չարիք…


Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունենրի հետևանքները…

Իշխանությունը աշխարհի երեսին ամենավարակիչ հիվանդությունն է:

Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել:
Մարդկության պատմությունը արյունով ու արցունքով է գրած, և այս աշխարհի հզորների համար կանգնեցված անցյալի հազարավոր արյունածածկ հուշարձանների միջև հազվադեպ է պատահում մեկը, որը ողողված լինի բարության արծաթյա լույսով:

Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր...

Եվ ինչ էլ որ պատահել է կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:

Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է:

Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարդձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:

Մարդ պետք է ծաղիկը սիրի, բայց ավելորդ նրբախնդրություններ չպետք է ցուցաբերի ծաղկի նկատմամբ…



Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ:

Սերը մարդ չպետք է կեղտոտի բարեկամությամբ: Վերջը վերջ է:

Սերը ոչ չափ է ճանաչում և ոչ էլ գին…

Միշտ գտնվում է մի վարագույր, որի հետևում մարդիկ թաքնվում են…

Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել:
 
Մարդ կյանքից շատ բան է բաց թողնում քնելու հետևանքով…



մնացածը կարդալ arxangelo.info -յում Մեջբերում Ռեմարկից http://arxangelo.info/?p=12675