Եթե դու մի ծաղիկ ես սիրում, միակը, որի անունը միլիոնավոր
աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ
ես զգում: Եվ դու ասում ես քեզ. <<Այնտեղ, ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը….>>:
* * *
Սնապարծ մարդկանց միշտ թվում է, թե բոլորը հիացած են իրենցով…
* * *
Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ
խուլ են:
* * *
Ես աստղերին տիրում եմ, որովհետև ինձանից առաջ ոչ
ոք գլխի չի ընկել, որ նրանց կարելի է տիրել:
* * *
Կուզեի իմանալ, թե աստղերն ինչու են փայլում…այդ երևի նրա
համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի…
* * *
Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն…
* * *
Ընտելացնել նշանակում է կապվել մեկի հետ…
* * *
Եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի
համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…Իմ կյանքը, ոնց որ արևից կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից
կտարբերեմ…Քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի…
* * *
Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել:
Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի
են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ
վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն…
* * *
Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն…
* * *
Եթե դու գաս ժամը չորսին, ես ժամը երեքից արդեն ինձ երջանիկ
կզգամ: Ժամը չորսին ես կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության
գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ
իմ սիրտը…
Միայն սիրտն է սրատես. ամենակարևորը աչքով չես տեսնի…
* * *
Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել
ես…
* * *
Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում…
* * *
Գիտես ինչով է անապատը լավ…նրա մեջ ինչ-որ տեղերում աղբյուրներ
են թաքնված…
* * *
Մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում, և չեն
գտնում այն, ինչ փնտրում են…
* * *
Երբ կարմրում ես, այդ նշանակում է <<այո>>…
* * *
Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող
է և լաց լինես…
* * *
Ամեն մարդ իր աստղն ունի: Պանդուխտներին դրանք ճանապարհ են
ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Գիտնականների համար
դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն… Մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են:
Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը…
Комментариев нет:
Отправить комментарий