Երիտասարդնե՛ր, որ ցանկանում
ենք գեղեցկության
սպասավորները դառնալ, դուք, հնարավոր
է, ուրախ կլինեք այստեղ գտնելու երակարատև
փորձառության ամփոփումը:
Ակնածանքով
սիրեցեք այն վարպետներին, որոնք նախորդել են ձեզ:
Խոնարհվեցեք
Ֆիդիասի ու Միքելանջելոյի առջև: Զմայլվեցեք մեկի աստվածային պարզությամբ
և մյուսի դաժան տառապանքով:
Զմայլանքը լավ գինի է ազնիվ մտքերի համար:
Զգուշացեք,
սակայն, ձեր նախորդներին ընդօրինակելուց: Հարգելով ավադույթը`
կարողացեք կռահել այն հավիտենապես
բեղմնավորը, որ նա պարունակում
է իր մեջ. բնության
սերն ու անկեղծությունն այն է, ինչին կրքոտությամբ կոչ են արել բոլոր հանճարները:
Նրանք բոլորն էլ պաշտել են բնությունը
և երբեք չեն ընդունել
կեղծիքը: Այդպիսով,
ավանդույթն այստեղ բանալի է տալիս, որը ձեզ կօգնի խուսափելու հնամոլությունից: Նա ձեզ առաջարկում է միշտ դիմել իրականությանը, բայց արգելում է կուրորեն հետևել որևէ վարպետի:
Թող ձեր միակ աստվածուհին բնությունը
լինի: Անսահման
հավատ ընծայեցեք
նրան: Իմացե՛ք,
որ այն երբեք այլանդակ
չի լինում. Հավատարիմ մնացեք նրան` չվախենալով
զոհաբերել ձեր փառասիրությունը:
Արվեստագետի
համար ամեն ինչ գեղեցիկ է, որովհետև
յուրաքանչյուր էակի, յուրաքանչյուր իրի մեջ նրա խորաթափանց հայացքը խառնվածք է հայտնագործում, այսինքն`
այն ներքին ճշմարտությունը, որը լուսարկում է արտաքին ձևի միջոցով: եվ այդ ճշմարտությունն ինքը գեղեցկությունն է: Ակնածանքով
ուսումնասիրեցեք և այդ որոնումների
մեջ դուք անպայման կգտնեք այն, կհասնեք ճշմարտության:
Աշխատեցեք
ամենայն նվիրվածությամբ:
Դուք` քանդակագործներդ, ձեր մեջ զարգացրեք
խորության ըմբռնումը:
Չէ՞ որ մեր բանականությունը լոկ դժվարությամբ
է այն ընկալում: Նա իրեն պարզորոշ
է պատկերացնում
միայն մակերեսները:
Նա ի վիճակի չէ պատկերացնել ձևերը նրանց ծավալայնության մեջ: Բայց հենց դա է ձեր խնդիրը:
Նախ և առաջ հստակորեն նշեցեք այն կերպարների
հիմնական պլանները,
որ դուք քանդակում եք: Հատկապես շեշտադրեցեք
այն ուղղվածությունը, որ դուք ուզում եք հաղորդել մարմնի յուրաքանչյուրի մասին` գլխին, ուսերին,
ոտքերին: Արվեստը համարձակություն է պահանջում: Գծերի լավ ընդգծված
վազքով դուք խորասուզվում եք տարածության մեջ և տիրում խորությանը: Երբ ձեր պլանները
որոշված են, ամեն ինչ գտնված է: Ձեր արձանն արդեն ապրում է: Մանրամասները
ծնվում և տեղավորվում են հետո ինքնին:
Երբ դուք ծեփակերտում
եք, երբեք մի՛ մտածեք մակերեսայնորեն, այլ միայն խորությամբ:
Թող ձեր բանականությունը յուրաքանչյուր մակերես ընկալի որպես ծավալի թաղանթ, որը նա արտամղում է ներսից: Պատկերացրեք,
որ բոլոր ձևերը կարծես թե դեպի ձեզ են ուղղված: Ամեմ մի կյանք գոյանում է իր ներսում,
բայց հետո զարգանում է, ներսից դեպի դուրս բացվում:
Հավասարապես լավ քանդակի մեջ էլ միշտ կռահում ես ներքին հզոր իմպուլսը: Դրանում է անտիկ արվեստի գաղտնիքը:
Դուք` նկարիչներդ, նույնպես
դիտեցեք իրականությունն իր ամբողջ խորությամբ: Նայեցե՛ք,
օրինակ, Ռաֆայելի
նկարած դիմանկարին:
Երբ այդ վարպետը մարդուն պատկերում է դեմից, որոշ չափով թեքում է նրա կուրծքը. այդպիսով
նա երրորդ չափումի պատրանք է ստեղծում:
Բոլոր վարպետներն ուսումնասիրում են տարածությունը: Հենց ծավալի իմացության մեջ է նրանց ուժը: Մի բան հիշեցե՛ք.
չկան գծեր, կան միայն ծավալներ: Եվ երբ նկարում եք, երբեք մի՛ մտածեք ուրվագծերի մասին, այլ հոգ տարեք միայն ռելիեֆի մասին: Չէ՞ որ հենց ռելիեֆն է ղեկավարում
ուրվագիծը:
Անընդհատ
վարժվեցեք. Հարկավոր
է հմտանալ արվեստում:
Արվեստը ոչ այլ ինչ է, քան զգացմունք:
Բայց առանց ծավալների, համամասնությունների, գույնի իմացության
և առանց հմուտ վրձնի ամեն մի կենդանի զգացմունք
կջլատվի: Ի՞նչ սպասելիք ունի նույնիսկ մեծագույն
բանաստեղծը օտար երկրում, որի լեզուն նրան անծանոթ է: Դժբախտաբար արվեստագետների նոր սերնդի մեջ շատ կան այդպիսի բանաստեղծներ, որոնք չեն ուզում սովորել արտահայտել
իրենց մտքերը: Հենց այդ պատճառով էլ մենք նրանցից միայն փնթփնթոց
ենք լսում:
Ավելի համբերություն: Հույսը մի դրեք ոգեշնչման վրա: Առհասարակ գոյություն
չունի ոգեշնչում:
Նկարչի միակ առաքինություններն են իմաստնությունը, ուշադրությունը, անկեղծությունը, կամքը: Ձեր գործը կատարեցեք որպես ազնիվ աշխատավորներ:
Ճշմարտացի
եղեք, երիտասարդնե՛ր: Բայց դա չի նշանակում,
թե տափակորեն
ստույգ եղեք: Մանրակրկիտ ճշմարտությունը լուսանկարչության ու մուլյաժի ճշգրտությունն է: Արվեստը ծնվում է միայն այնտեղ, որտեղ կա ներքին ճշմարտություն: Թող ձեր բոլոր գույները,
ձեր բոլոր ձևերը զգացմունքների արտահայտմանը ծառայեն:
Արվեստագետը,
որը բավարարվում
է իրականության
ճշգրիտ պատկերմամբ
և ստրկորեն
վերարտադրվում նույնիսկ
ամենաաննշան մանրամասները,
երբեք իսկական վարպետ չի դառնա: Եթե եղել եք իտալական որևէ գերեզմանոցում, դուք, անշուշտ, նկատել եք, թե ինչպիսի պարզամտությամբ են մահարձաններ
ստեղծողները ձգտում իրենց արձաններում
ընդօրինակել ասեղնագործությունը, ժանյակները կամ հյուսված մազերը: Դրանց հեղինակները,
գուցե և ճշտակատար են, բայց նրանք անկեղծ չեն, որովհետև նրանց հոգիներն այստեղ չեն երևում:
Մեր համարյա բոլոր քանդակագործները հիշեցնում
են իտալացի այդ արձանագործներին: Հասարակական վայրերում
կանգնեցված հուշարձաններում սերթուկներից, սեղաններից,
պատվանդաններից, աթոռներից,
մեքենաներից, բալոններից
և հեռագրասյուններից բացի ուրիշ ոչինչ չես տեսնի: Դրանցում
ներքին ճշմարտություն չկա, նշանակում
է` արվեստ էլ չկա: Վախեցեք նման խլամից:
Եղեք խոր ու անհաշտ ճշմարտացի:
Երբեք մի՛ վախեցեք արտահայտել
այն, ինչ դուք զգում եք, եթե նույնիսկ ձեր մտքերը հակասում
են ընդունված
կարծիքին: Թերևս դուք անմիջապես
հասկանալի չեք լինի: Բայց ձեր մենակությունը շատ կարճատև կլինի: Շուտով դուք բարեկամներ
կունենաք, քանզի այն, ինչ խորապես ճշմարտացի
է մեկի համար, ճշմարտացի
է և բոլորի համար:
Ոչ մի ծամածռություն, ոչ մի կեղծավորություն հասարակություն գրավելու համար: Ավելի պարզություն
ու բնականություն:
Լավագույն
սյուժեները նրանք են, որոնք մեզ ամենից լավ են ծանոթ:
Ինձ համար սիրելի է մեծն Էժեն Կարրիերը,
որը շատ վաղ հեռացավ մեզանից, իր հանճարը դրսևորեց`
պատկերելով իր կնոջն ու երեխաներին: Նա ստեղծագործության գագաթնակետին
հասավ` փառաբանելով
մայրական սերը: Իսկական վարպետը նա է, ով իր աչքերով նայում է շրջապատին
և ով կարողանում է գեղեցկություն գտնել նույնիսկ սովորական,
ուշադրություն չգրավող երևույթների մեջ: Իսկ վատ արվեստագետները միշտ ուրիշի ակնոցներով
են նայում:
Արվեստագետի
համար ամենագլխավորն է լինել հուզված, սիրել, հուսալ, դողդողալ,
ապրել: Ամենից առաջ մարդ լինել և հետո միայն արվեստագետ: «Իսկական պերճախոսությունը ծիծաղում
է պերճախոսության վրա»,- ասել է Պասկալւ:
Իսկական արվեստը ծիծաղում է արվեստի վրա: Այստեղ ես նորից եմ վերադառնում Էժեն Կարրիերին: Ցուցահանդեսներում նկարների մեծ մասը ոչ այլ ինչ է, քան գեղանկարչություն. այս ֆոնի վրա Էժեն Կարրիերի
նկարները դեպի կյանք բացված պատուհաննե են:
Ընդունեցե՛ք
արդարացի քննադատությունը: Դուք հեշտությամբ
կճանաչեք այն: Արդարացի է այն քննադատությունը, որը հաստատում
է ձեզ համակած տարակուսանքները: Բայց տեղ մի՛ տվեք այն քննադատությանը, որին ընդդիմանում
է ձեր գիտակցությունը:
Մի՛ վախեցեք անարդարացի
քննադատությունից: այն առաջ կբերի ձեր բարեկամների
զայրույթը, կստիպի նրանց մտածել համակրանքի մասին, որ նրանք տածում են ձեր հանդեպ, և նրանք ավելի վճռականորեն
կարտահայտեն այն համակրանքը, երբ ավելի խորը իմանան դրա դրդապատճառները:
Եթե ձեր տաղանդը նոր է, սկզբում հույս մի՛ դրեք մեծաթիվ կողմնակիցների վրա, ընդհակառակը,
դուք բազմաթիվ
թշնամիներ կունենաք:
Բայց մի՛ հուսալքվեք: Կհաղթանակեն
առաջինները, որովհետև
նրանք գիտեն, թե ինչի համար են ձեզ սիրում, իսկ երկրորդները
չեն մտածում,
թե ինչու են ձեզ ատում. առաջիններիը
ճշմարտության կրքոտ ջատագովներ են և շարունակ
նոր կողմնակիցներ
են հավաքագրում,
երկրորդները նվազագույն
ջանք չեն դրսևորում, որպեսզի պաշտպանեն իրենց կարծիքը. առաջինները
հաստատուն կերպով իրենցն են պնդում, երկրորդները
քթները քամուն են բռնել: Ճշմարտության հաղթանակն
անտարակույս է:
Ժամանակ մի՛ կորցրեք աշխարհիկ կամ քաղաքական կապեր հաստատելու վրա: Դուք գիտեք, որ ձեր եղբայրակիցներից շատերը ինտրիգների միջոցով փառքի ու հարստության են հասնում, բայց դրանք իսկական արվեստագետներ չեն: Սակայն նրանցից ոմանք շատ խելոք են, և եթե դուք ձեր մտքին դնեք պայքարել նրանց դեմ նրանց ոլորտում, ապա, ինչպես և նրանք, դուք դրա վրա ավելի շատ ժամանակ կկորցնեք,
այլ կերպ ասած` ձեր ողջ կյանքը. դուք ոչ մի ազատ րոպե չեք ունենա, որպեսզի արվեստագետ դառնաք:
Կրքոտությամբ
սիրեցեք ձեր կոչումը: Դրանից ավելի գեղեցիկ ոչինչ չկա: Այն շատ ավելի վսեմ է, քան կարծում է քաղքենին:
Արվեստագետը
մեծ օրինակ է տալիս: Նա պաշտում է իր մասնագիտությունը. նրա համար ամենամեծ
պարգևը ստեղծագործելու ուրախությունն է: Դժբախտաբար, մեր ժամանակներում շատերն արհամարհում, ատում են իրենց աշխատանքը: Բայց աշխարհը երջանիկ կլինի միայն այն ժամանակ,
երբ յուրաքանչյուր մարդ արվեստագետի
հոգի ունենա, այլ կերպ ասած, երբ յուրաքանչյուրն ուրախություն
գտնի իր աշխատանքում:
Արվեստն անկեղծության հիանալի դաս է:
Իսկական արվեստագետը միշտ արտահայտում է այն, ինչ մտածում է` չվախենալով տրորել գոյություն ունեցող նորմաները: Դրանով իսկ նա անկեղծություն է սովորեցնում իր նմաններին:
Պատկերացրեք,
թե ինչպիսի հսկայական առաջադիմության մենք կհասնեինք,
եթե մարդիկ մինչև վերջ ճշմարտախոհ լիեին:
Հասարակությունը ինչպե՜ս արագորեն
կտեսներ ու կդատապարտեր իր սխալները, իր մոլորությունները, այլանդակ
գործերը, և ի՜նչ կարճ ժամանակում մեր երկիր դրախտի կվերածվեր:
Комментариев нет:
Отправить комментарий