Բրուկլինում գտնվող Flavor Paper դիզայնի կենտրոնը Էնդի Ուորհոլի
ֆոնդից պաշտոնական թույլտվություն է ստացել նկարչի կտավների մոտիվներով պաստառներ ստեղծելու
վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ուորհոլը նկարել է ոչ միայն կտավի վրա, այլև արել է բազմաթիվ
մետաքսափորագրություններ, նկարել է ֆիլմերի կադրեր, արել է լուսանկարներ: Նրա արվեստն այժմ կարող է հայտնվել
յուրաքանչյուրի տանը: Flavor Paper դիզայնի կենտրոնը այսպիսով ոչ միայն գովազդում է պաստառները, այլև վերաներկայացնում է մեծ պոպ-արտիստին:
Ընկերությունը Էնդիի արվեստի շնորհիվ ցանկացած տանը ստեղծում է պոպ-արտի միջավայր:
Комментариев нет:
Отправить комментарий