Շատերը չգիտեն, որ աշխարհահռչակ նկարիչ և նորարար Լեոնարդո դա
Վինչիի թողած գաղտնիքների ու կոդավորումների
մեծ մասը գալիս է այն գաղտնի խմբավորումից, որի անդամն էր հանդիսանում:
"Սիոնի պրիորատ". այս օրդենից էին հետագայում լինելու Իսահակ Նյուտոնը,
Սանդրո Բոտիչելլին, Վիկտոր Հյուգոն, շատ այլ նկարիչներ ու գրողներ (նման կազմակերպությունների
անդամները միշտ էլ հիմնականում մտավորականներ են): Այս մասին մարդկությունն իմանում է 21-րդ դարի սկզբին, երբ լրագրող Դեն Բրաունը հրատարակում է իր <<Դա Վինչիի ծածկագիրը>> գիրքը:
Այս օրդենը սրբացնում է կանացի սկիզբը, կնոջը` հանձին Մարիամ Մագթաղինացու, որին տղամարդուց վեր է դասում` վերջինիս համարելով զուտ կնոջից կախված էակ (ըստ Դեն Բրաունի): Այս կազմակերպությունը չի ընդունում Հիսուս Քրիստոսի երկակի բնույթը, նրան համարում է մահկանացու, սովորական մարդ, որը կապի մեջ է եղել Մարիամ Մագթաղինացու հետ, ունեցել է դուստր` Սառա անունով, և որ ամենակարևորը, նրա և Մարիամի սերունդների շառավիղներից երկուսը ողջ են, ապրում են Ամերիկայում: Ասում են` Սառան Մերովինգների արքայատոհմի հիմնադիրներից էր, որի շառավիղները միշտ գաղտնի են պահել իրենց սուրբ արմատները և նրանք էլ ուղղակի թե անուղղակի կերպով հիմնել են Սիոնի օրդենը, որը գաղտնի է պահում Քրիստոսի և Մագթաղինացու կյանքի պատմությունը:
Ըստ Բրաունի` դա Վինչին ևս աստվածացնում է Մարիամին: Նա իր "Խորհրդավոր ընթրիքը" որմնանկարում Քրիստոսի կողքին նկարել է Մագթաղինացուն: Ասում են, որ նրանց միջև եղած հեռավորությունը ֆիգուրների հետ կազմում է լատիներեն M տառը, որն ասոցացնում են Մարիամ անվան հետ:
Նույն այդ հեռավորությունը նման է նաև նախկինում տարածված կանացի սիմվոլի վերևի օվալին`, ինչը ասոցացվում էր մայրության խորհրդանիշի հետ: Արական նշանը նույնի հակառակն էր: Այժմ այս նշանները փոխվել են /, /:
Ասում են` նախքան Հռոմում քրիստոնեության ընդունումը, եղել են միանգամայն այլ ավետարաններ, որոնց մեջ Քրիստոսը ներկայացված է եղել որպես հասարակ մահկանացու: Երբ ընդունել են կրոնը /325թ./, կայսրը հրամայել է այրել հին ավետարանները և իր միջոցներով նորերն է գրել տվել` քրիստոնեությունը ժողովրդին ավելի համոզիչ դարձնելու համար: Դարեր անց` 1945թ., պրիորատի անդամները Նագ-Համմադի քարանձավից հայտնաբերել են այրված ավետարանի պատառիկներ` արդյունքում պարզելով թաքնված ճշմարտությունը: Այս մասին մասամբ և անուղղակիորեն տեղեկություններ են պահպանվել նույնիսկ պատմության պատառիկներում: Այն մարդիկ, ովքեր նախընտրում էին հին ավետարանները, որոնց մեջ Հիսուսը ներկայացված էր որպես հասարակ մահկանացու, անվանվում էին հերետիկոսներ /լատ.` հերետիկուս-ընտրություն/: Այս ավետարաններում Սուրբ գավաթն /Святой Грааль, Чаша Грааль/ ունի այլ նկարագիր, և հետևաբար, վերջիններս արգելված են եկեղեցականների կողմից:

Գավաթը Վալենսիայի տաճարում |
Եկեղեցին համարում է, որ սա այն գավաթն է, որից վերջին ընթրիքի ժամանակ գինի են խմել Հիսուսն ու 12 աշակերտները: Երկար տարիներ շատ օրդեններ /Կլոր սեղանի ասպետներ, Տամպլիերներ /Քրիստոսի և Սողոմոնի տաճարի աղքատ ասպետների օրդեն/, Սիոնի Պրիորատ/ փնտրել են գավաթը, սակայն չեն գտել: Ավելի վաղ ժամանակներում Грааль-ը համարել են ոչ թե սովորական բաժակ, այլ թանկարժեք իր կամ պարզապես քար: Մինչդեռ Դեն Բրաունը պնդում է այն փաստարկը, որ գավաթը իրականում խորհրդանշում է կանացիությունը, կորած կանացի աստվածությունը, քանի որ եկեղեցին կանանց սրբերի շարքին չի դասում և վերագրում է մի շարք մեղքեր: Նա, ինչպես և շատ այլ աղբյուրներ, Святой Грааль-ն ասոցացնում են հասարակ անոթի հետ, որը ձևով նման է կնոջ արգանդին: Sangreal-ն ունի երկու մեկնություն` San Greal-սուրբ գավաթ և Sang Real-թագավորական արյուն: Այսինքն` ըստ նոր ժամանակների մեկնության` Տամպլիերներից սկսած, Մարիամ Մագթաղինացին և սուրբ գավաթն է, և Քրիստոսի զարմի շարունակողը: Ասում են նաև, որ գավաթն ու գեղարդը պահվում են միասին, նույն վայրում: -ին դարում պեղումների ժամանակ գավաթ է հայտնաբերվել Անտիոքի տարածքից և հավանական է, որ հենց դա էլ փնտրվող գավաթն է:
Սիոնի եղբայրությունը /հիմնվ. 1099թ./ համարում է, որ Քրիստոսի խաչելության ժամանակ Մագթաղինացին հղի է եղել և երեխային փրկելու համար փախել է Գալիա /ներկայիս Ֆրանսիա/, այնտեղ հաստատվել հրեական շրջաններում և դուստր ունցել: Եղբայրությունն իր առջև դրել էր 3 նպատակ` գտնել և պահպանել Սանգրիլի փաստաթղթերը, պաշտպանել Մագթաղինացու գերեզմանը և Քրիստոսի շառավիղներին:
Եկեղեցին միանգամից արգելել է այլ կտակարնների առակայության, ինչպես նաև Մարիամ-Քրիստոսի կողակցի և Սառայի գոյության փաստը և պայքարում է դրա դեմ մինչև օրս: Գաղտնի օրդենի անդամները հաջորդաբար միմյանց են փոխանցում գաղտնիքը, քանի որ եթե պարզվի Քրիստոսի մահկանացու լինելը և այն, որ մահվանից հետո եկեղեցին փոխանցվել է Մարիամ Մագթաղինացուն, ով խաչելությունը տեսնելով փախել է Գալիա, կսկսվի 3-րդ համաշխարհայինը` արդեն կրոնի համար…
Նոր կտակարանում Մարիամ Մագթաղինացու անունը շատ քիչ է հիշատակվում, սակայն, ըստ Դեն Բրաունի, կան շուրջ 80 տարբեր ավետարաններ, որոնցից յուրաքանչյուրը տալիս է նոր տեղեկություն, նույնիսկ քրիստոնեությունը մեկնաբանում է այլ կերպ, Քրիստոսի կյանքի և հրաշքների մասին տալիս է տարբեր նկարագրություններ: Քրիստոսի ապրած ժամանակներում 30 տարին լրացած տղամարդը իրավունք չուներ առանց կին մնալու, պետք է անպայման ընտանիք կազմեր: Աստվածաշնչում և ոչ մի տեղ չի նշվում, որ Հիսուսը ընտանիք չուներ, չի նշվում նաև այն, որ Մարիամը նրա աշակերտն էր: Մագթաղինացուն սուրբ գրքում անվանում են <<ուղեկից>>, ինչը արամերենում նշանակում էր <<կին կամ այր>>:

Հ.Գ. Վերը նշված դրույթները վերցված են տարբեր աղբյուրներից, Նոր կտակարանից, մեծ մասամբ Դեն Բրաունի <<Դա Վինչիի ծածկագիրը>> գրքից: Նյութը չի բնորոշում հեղինակի կրոնական ուղղվածությունը, այն պարզապես ուղղված է հանրությանը տվյալ փաստերին իրազեկելուն...
Դե եսիմ` Գ. Ն.
Դե եսիմ` Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий