вторник, 5 ноября 2013 г.

Ջորջ Օրուել...Աֆորիզմներ


Պատերազմն ավարտելու ամենակարճ տարբերակը պարտություն կրելն է:

* * * 

Լավագույն գրքերը քեզ ասում են այն, ինչ դու արդեն գիտես:

* * * 
Եթե դու փոքրամասնություն ես կազմում կամ նույնիսկ միակն ես, դա դեռ չի նշանակում, որ դու խելագար ես:

* * * 
Եթե ուզում ես որևէ գաղտնիք պահպանել, ապա պետք է այն նաև քեզնից թաքցնես:

* * * 
Ցանկացած արարքի հետևանքները հենց այդ արարքում են:
* * *
Ամեն ինչ տեղի է ունենում գիտակցության մեջ: Այն, ինչ տեղի է ունենում բոլորի գիտակցության մեջ` տեղի է ունենում իրականում:
 * * * 
Քո ոխերիմ թշնամին քո նյարդային համակարգն է:
* * * 
Միայն հակասությունների հաշտեցումն է թույլ տալիս իշխանությունն անսահման երկար պահպանել:

* * * 
Կամավոր լրտեսն է հենց ամենավտանգավորը:

* * *  
Հույս, հավատ, փող. միայն սուրբն է ունակ պահպանել առաջին երկուսն առանց երրորդի:
 
* * * 
Ցանկացած գրող, ով մտնում է կուսակցության շարքեր, վաղ թե ուշ ընտրության առաջ է կանգնում` կամ ենթարկվել, կամ լռել:

* * * 
Յուրաքանչյուր սերունդ իրեն համարում է ավելի խելացի քան նախորդն էր և ավելի իմաստուն քան հաջորդը կլինի:

* * *  
Ով ղեկավարում է անցյալը, նա ղեկավարում է ապագան: Նա, ով ղեկավարում է ներկան, ղեկավարում է անցյալը:

* * * 
Մարդը միակ կենդանին է, ով սպառում է` ոչինչ չվերարտադրելով:

* * * 
Ազատությունը` դա հնարավորություն է ասել, որ երկու անգամ երկուսը չորս է:

* * * 
Մարդիկ կարող են երջանիկ լինել միայն մի դեպքում` եթե նրանք երջանկությունը կյանքի նպատակ չհամարեն:

Комментариев нет:

Отправить комментарий