X դարի կեսերին մայաների քաղաքակրթությունը հայտնվում է ճգնաժամային
իրավիճակում: Ոսկեդարն արդեն անցել էր, մայաները հայտնվել էին անկման եզրին: Կենտրոնական
Մեքսիկայի Տոլլան քաղաքի նախկին կառավարիչ Տոպիլցին Կեցալկոատլը, հաղթելով հակառակորդին,
նոր տարածք է հիմնում, որի բնակիչներ է դարձնում տոլտե-կի ազգին: Այս ազգի օրոք ավերվում
են խոշոր քաղաքներ Կոպանը, Ուշմալը, Պալենկան, Տիկալը և այլն: Շատ քաղաքների տեղում
տարիների ընթացքում ջունգլիներ են հայտնվում, մարդիկ լքում են այս տարածքները, մի
մասը գնում է Յուկատան, մյուսները ընդհանրապես հեռու, սակայն կյանքը դեռ շարունակվում
էր, նոր ժամանակը կերտում էր նոր հուշարձաններ…
Յուկատան թերակղզու մայաների շրջանը համընկնում է X-XIII
դարերի հետ և այն գրականության մեջ անվանում են <<մեքսիկական>>: Մշակութային
և քաղաքական առաջնությունը այս ժամանակաշրջանում պատկանում էր Չիչեն-Իցա քաղաքին, որը
երկար տարիներ եղել է տոլտեկների մայրաքաղաքը մայաների հողերում:
Չիչեն-Իցան գոյություն է ունեցել դեռևս VII դարից, սակայն այն հայտնի է դարձել մեքսիկական դարաշրջանում և
հենց այս ժամանակ էլ այս քաղաքում հայտնվել են այնպիսի ճարտարապետական կառույցներ, որոնք քաղաքին բերել են համաշխարհային համբավ: Չիչեն-Իցայի
գլխավոր տաճարը նվիրված է տոլտեկների մեկենաս Կուկուլկանին: Տաճարի կուռքը` օդի և քանում
աստված Կուկուլկանի արձանը, այստեղ են բերել տոլտեկները: Այն կոչել են Կեցալ-կոատլ,
որը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է Կ’ուկ’Ուլկան: Մայաների այս աստվածը արգելում
էր իրեն մարդկային զոհեր մատուցել, նա ընդունում էր միայն ծաղիկներ և բուրավետ արմատներ:
Ըստ լեգենդի` նա <<մորուսավոր սպիտակ աստված>> էր, նման էր եվրոպացու,
այդ պատճառով էլ հնկացիները մեծ ուրախությամբ էին ընդունում իսպանացի կոնկիստադորներին,
քանի որ նրանց համարում էին Կեցալկոատլի հետևորդները:
Կուկուլկանի տաճարը 20-մետրանոց, 9-հարկանի քառակուսի հատակագիծ
ունեցող բուրգ է: Այն իր մոնումենտալությամբ և ներդաշնակությամբ իշխում է բոլորի վրա,
դոմինանտում է հարակից տարածքի մյուս շինությունների նկատմամբ: Իսպանացիները Կուկուլկանի
տաճարն անվանում են Էլ-Կաստիլիո` դղյակ: Տաճարը վեր է խոյանում 18 հա մակերես ունեցող
հսկա վայրում: Նրանից աջ գտնվում է Մարտիկների
տաճարը, դեպի ձախ` Հովազների տաճարը: Կուկուլկանի 4 կողմերից դեպի վեր են բարձրանում
մեծ աստիճաններ, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 կողմերը: Աստիճանները եզրավորված
են քարե բարավորներով, որոնք պատկերում են
օձի տաբեր հատվածներ` գլուխ, մարմին և պոչ: Գարնանային և աշնանային գիշերահավասարների օրը արևի ճառագայթներն այնպես
են ընկնում աստիճանների վրա, որ թվում է, թե օձի մարմնի մասերը միանում են իրար, և
կենդանին սկսում է սողալով դուրս գալ տաճարից:
Կուկուլկանի տաճարը սերտորեն կապված է աստղագիտության հետ:
Նման կապ ունեն վաղ քաղաքակրթությունների գրեթե բոլոր կառույցները: Սա հիմնականում
բխում է օրացույցի օրերից: Տաճարի յուրաքանչյուր կողմի սանդուղքն ունի 91 աստիճան,
4 կողմի աստիճանների գումարը կազմում է 364: Չորս սանդուղքները միացնող հիմքի հետ մեկտեղ
ստացվում է 365` տարվա օրերին համապատասխան:
Բուրգի յուրաքանչյուր կողմն ունի 9 հարկ, որոնք սանդուղքով
հատվելիս դառնում են 18: Սա համապատասխանում է մայաների օրացույցի ամիսների թվի հետ:
Նրանք 12-ի փոխարեն ունեին 18 ամիս: Բուրգի 9 ատամնավոր ելունները խորհրդանշում են
տոլտեկական առասպելաբանության <<9 երկինքները>>,
իսկ 52 քարե ռելիեֆները` մայաների օրացուցային մեկ ցիկլը:
Բուրգի վերին հատվածում փոքր չափերի 4 մուտք ունեցող տաճարն
է, որտեղ արվում էին զոհաբերություններըն ու ծիսական արարողությունները: Սա իր ճարտարապետական
ձևերով նման է մայաների դասական շրջանի կառույցներին,
սակայն տանիքը հարթ է, իր վերևում չունի դամբարանի նմանվող կառույց: Այս զոհարանում նախկինում պահվել է Հովազի սուրբ գահը,
քանի որ հովազը ևս մայաների սուրբ կենդանիների թվին է պատկանել: Այն ուներ իշխանության
խորհուրդը: Գահն իրենից ներկայացնում էր կենդանու մեծ քանդակը, որն արված էր կարմիր,
սև և կանաչ գույների մեջ: Հովազի մարմնի վրայի պուտերը եղել են 73 նեֆրիտի կտորներ:
Սա հնագետները բացահայտել են բոլորովին վերջերս: Նախկինում այս գահի գոյության մասին
ոչ ոք չի գիտեցել: Ուսումնասիրողները կարծում են, որ գահի առաջին տեը եղել է հենց Տոպիլ-ցին-Կեցալկոատլը:
Տաճարի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Այն պահում են կապիտելների հատվածում օձի գլուխների
ոճավորումներով երկու քարե սյուներ: Քչերը գիտեն, որ Կուկալկանը բուրգ է բուրգի ներսում:
Այո, իրականում բուրգի ներսում կա փոքր չափսերի ևս մեկ 9-հարկանի բուրգ:
Կուկուլկանի տաճարը հանդիսանում է տոլտեկական դարաշրջանի գլխավոր
ճարտարապետական նմուշներից մեկը: Այն, ինչպես և Չիչեն-Իցայի շատ կառույցներ, իր մեջ
ներառում է աստիճանավոր կամարներ, ինչը շատ բնորոշ է մայաների ճարտարապետությանը:
Դե եսիմ` Գ.Ն.
Комментариев нет:
Отправить комментарий