Եթե
մեր օրերի արվեստագետները նկարեին վերածննդի ժամանակաշրջանի հայտնի մարդկանց դիմանկարները,
միանշանակ նրանց արվեստը հասարակության կողմից անընդունելի կլիներ, իսկ
աշխատանքները` ոչ հետաքրքիր:
Երիտասարդ
արվեստագետ Սաշա Գոլդբերգերը հանրությանն է ներկայացնում իր Super Flemish նախագիծը: Նա մեր օրերի ֆիլմերի ու
մուլտիպլիկացիոն կինոնկարների հերոսներին պատկերում 16-րդ դարի հայտնի պորտրետների
կեցվածքով ու հագուստով: Սաշան պատկերում է Ալիսին` հրաշքների աշխարհում,
կատու-կնոջը, սարդ-մարդուն և այլն: Նրա պատկերած դիմանկարներում մեր արդեն իմացած
հերոսներն այլ տեսք ունեն: Եթե անտեսենք նրանց դեմքերն ու արտասովոր, իրենց բնորոշ
աքսեսուարները, իրոք, նրանք կարող էին և լինել 16-րդ դարում: Դիտեք ինքներդ.
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий