Աշխարհում հազարավոր նկարիչներ կան: Նրանցից յուրաքանչյուրի ներկապնակը ներկայացնում է մի նոր աշխարհ, մի գույնի ու երանգի միանգամայն տարբեր պատկերում:
Գույների ու զգացողությունների մի ամբողջ աշխարհ է արտացոլված մեր օրերի արվեստագետ Կիրիլ Սուխանովի ակվարելներում: Նրա նկարները լի են լույսով, ջերմությամբ, ներքին գեղեցկությամբ ու նուրբ զգացողություններով:
Կիրիլը Մոսկվաբնակ երիտասարդ արվեստագետ է:
Նրա աշխատանքներն իրենց մեջ կրում են լավատեսություն, հույս ու սեր: Ասես ստիպում են մարդկանց երջանիկ ապրել, աշխարհը տեսնել գունավոր: Հետաքրքիրն այն է, որ Սուխանովն իր կտավների հետ մեկ տեղ հանդիսատեսին ներկայանում է նաև որպես գրող-բանաստեղծ: Իր ստեղծագործությունների տակ նա կտավի բովանդակությանը համապատասխանող տեքստեր է գրում, գեղեցիկ տողեր, որոնք նկարը դարձնում են էլ ավելի պատկերավոր:
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий