Դե եսիմ...-ի վերջին հրապարակումներից պարզ է դառնում, որ մեր օրերում ևս շատ են կուբիստները, պոստիմպրեսիոնիստները, սյուրռեալիստներն ու այլ իզմերի հետևորդները: Սա խոսում է այն մասին, որ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարասկզբի արվեստի ուղղությունները չեն հնանում և ակտուալ են նաև մերօրյա արվեստագետների շրջանակներում:
Այս անդրադարձը պատմում է մերօրյա իմպրեսիոնիստ Կալ Գախումի մասին: Նա նկարում է բնապատկերներ, որոնցում եվրոպական քաղաքներն են: Չգիտես ինչու, քաղաքացիները միշտ ինչ-որ տեղ են շտապում: Գախումն աշխատում է մաստեխինով, ինչի շնորհիվ նրա քսվածքները ստացվում են չափազանց իրական: Կալի նկարները գրավում են ինչպես գունաշարով, այնպես էլ թեմատիկայով:
Սակայն, ըստ իս, նրա ստեղծագործություններին նայելիս զգում ես իմպրեսիոնիստների տեխնիկան, բայց ոչ շունչը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ արվեստի յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր ստեղծագործողներն ու կոնկրետ տարիները...
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий