пятница, 27 марта 2015 г.

Դասական սթրիտ արտ. Pichi & Avo

Դասական կերպարներ հաճելի է տեսնել ամենուրեք, նույնիսկ փողոցների շենքերի պատերին:  Իսպանացի նկարիչների զույգը սթրիտ արտի նոր ու հետաքրքիր տարբերակ է մտածել: Երբ շատերը դժգոհում են ժամանակակից արվեստից ու փողոցներում հաճախ հանդիպող անհասկանալի գրաֆֆիթիներից, ի հայտ է գալիս դասական փողոցային արվեստը: 
Նկարիչների Pichi & Avo դուետը իր աշխատանքները հանրությանն է ներկայացնում դեռևս 2007 թվականից: Նրանց արվեստն ինքնատիպ է ու մյուսներից տարբերվող: Դուետի պատկերած գրաֆֆիթիներում ժամանակակից հերոսներ ու դիցաբանական կերպարներ են: Նուրբ գունային անցումների, հաճելի գունաշարի ու լույս ու ստվերի շնորհիվ նկարիչները բավականին իրական նկարներ են ստեղծում: Նրանց արվեստը գեղեցկացնում է ոչ միայն Իսպանիայի, այլև Եվրոպայի տարբեր քաղաքների փողոցները: Տղաներն ապացուցում են, որ սթրիտ արտն ու դասական արվեստը ևս կարող են ներդաշնակ լինել:







Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

Комментариев нет:

Отправить комментарий