Օր օրի մեր կենցաղից հեռանում են այն հին առարկաները, որոնք տարիներ առաջ եղել են մեր ծնողների, տատիկների ամենակիրառելի իրերը` երկաթե թեյնիկներ, փայտե աթոռակներ, վառարաններ, ծղոտե զամբյուղներ, հախճապակե ծաղկամաններ և այլն: Սրանք գնալով մատնվում են մոռացության, մերօրյա հասարակության կողմից համարվելով չափազանց հասարակ ու ոչ ժամանակակից:
Նկարիչ Ելենա Զորինան այս մոռացվող կենցաղային առարկաներով լցնում է իր կտավները: Վերջիններիս շնորհիվ նրա աշխատանքները դառնում են չափազանց իրական ու միևնույն ժամանակ հին: Ժապավենով լուսանկարչական ապարատներ, յուրահատուկ հոտ ունեցող հին գրքեր....սրանք ևս բացի կենցաղային առաջկաներից այլևս մեր կենցաղի մաս չեն համարվում: Դրանց վաղուց փոխարինել են թվային տեսախցիկներն ու էլեկտրոնային գրականությունը:
Ելենան այս ամենը պատկերում է իր նկարներում` հավատալով, որ տարիներ անց, երբ արդեն չհիշվեն երբեմնի առաջնային դեր ունեցած առարկաները, նրա ստեղծագործությունները
կհիշեցնեն
դրանց մասին:
Комментариев нет:
Отправить комментарий