вторник, 24 марта 2015 г.

Բոդի արտ+խոհանոց



Մերօրյա դիզայներն ու նկարիչները, կամ պարզապես կրեատիվ մտածելակերպ ունեցող մարդիկ հաճախ են անդրադառնում տարբեր երկրների խմիչքներին, ճաշատեսակներին, նույնիսկ գրքերին: Նմանատիպ նյութ բլոգում արդեն ունեցել ենք` կապված հայտնի պետությունների խորհրդանիշների ու դրանցում տարածված ըմպելիքների հետ /http://deesim.blogspot.com/2014/12/place-to-go-please.html/:
Այս անդրադարձը պատմում է եվրոպական ու ասիական մի քանի երկրների խոհանոցների մասին: Եթե նախորդ նյութում ըմպելիքների կողքին տվյալ երկիրը բնութագրող մի կառույց-խորհրդանիշ էր, ապա այս նախագծում խոհանոցի պատկանելություն ցույց է տալիս տվյալ պետության դրոշը: Դրոշներն էլ պարզապես պատկերված չեն: Դրանք նկարված են մարդկային մարմինների վրա: Ֆրանսիացի լուսանկարիչ Ջոնաթան Իչերը, ով այս նախագծի հեղինակն է, իր պրոյեկտում համատեղել է բոդի արտն ու խահոնցը: Ներկայացված են Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի ու ԱՄՆ-ի բնորոշ կերակուրները, որոնք հայտնի են ոչ միայն այս երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս: Լուսանկարչի ընտրած մոդելները ախորժակով  իտալական սպագետտի, ճապոնական սուշի, ամերիկյան սենդվիչ, անգլիական ակնիկ ու ֆրանսիական կրոասան են ուտում: Շարքը ստացվել է բավականին հետաքրքիր ու տպավորիչ: Համոզվեք ինքներդ.




 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

Комментариев нет:

Отправить комментарий