понедельник, 1 декабря 2014 г.

Քաղաքը բաժակում..."A Place To Go, Please" նախագիծը



Աշխարհում երևի թե չկա մի քաղաք, որ իր խորհրդանիշը չունենա: Եթե վերջիններս նույնիսկ համաշխարհային ճանաչում չունեն, ապա դրանք մենք ինքներս ենք որոշում: Երիտասարդ դիզայներ լուսանկարիչ Jason Mcgroarty հանրությանն է ներկայացնում իր "A Place To Go, Please" նախագիծը, որում միաձուլված են քաղաքներն ու դրանց հետ անմիջական կապ ունեցող խմիչքները: Օրինակ` Փարիզը հեղինակների մոտ ասոցացվում է շրթներկի հետքերով գինու բաժակի հետ, որը պաատկերացում է տալիս Ֆրանսիական ռոմանտիկ ժամադրության մասին: Լոնդոնը մեզ է ներկայանում որպես թեյի քաղաք` քաղցրավենիքով, թեյելու ընթացքում ընթերցվող գրքով: Հետաքրքիրն այն է, որ կրեատիվ մտքերի տեր արվեստագետը չի սահմանափակվում միայն տվյալ երկրին կամ քաղաքին բնորոշ խմիչքը ներկայացնելով: Նա բաժակի կողքին ցուցադրում է տվյալ տարածքին բնորոշ այլ առարկաներ ևս: Չինաստանն իր խմիչքի պաժակում կրում է իրեն բնորոշ պագոդան ու Բուդդայի արձանը, Ամերիկան` ազատության արձանը և այլն....Այս շարքը կարող է անվերջ շարունակել մեզանից յուրաքանչյուրը:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий