Լինդա Նոչլին |
Ֆեմինիզմի (հունարեն ֆեմինա (կին) բառից) էությունը կանանց իրավունքների պաշտպանությունն է: Ֆեմինիստական շարժումն առաջացել է XVIII-րդ դարում և որպես առանձին ճյուղ զարգացել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի և շատ այլ բնագավառներում, որոնց թվում է նաև արվեստը:
Ֆեմինիստական շարժումը արվեստում սկսվել է 1960-1970-ական թվականներին: Այն պայմնավորված չէր ինչ-որ կոնկրետ ոճով, այլ բնութագրվում էր մի շարք գործողություններով, որոնք ուղված էին աշխարհում` հատկապես արվեստի ոլորտում, ներկայացնելուն կնոջն ու նրա դերը հասարակության մեջ: Արտ-ֆեմինիզմը 20-րդ դարի երկրորդ կեսի կարևորագույն երևույթներից մեկն է:

Բերտա Մորիզո. Այգում |
1971
թվականին
Լինդա
Նոչլինը
«Art news» ամսագրի «25 հայտնի նկարչուհիներ» բաժնում հրապարակեց «Why Have There Been No Great
Women Artists?» (Ինչու՞ չեն եղել հայտնի նկարչուհիներ) նորարական էսսեն: Սրանում նա ուսումնասիրել էր այն բոլոր հանգամանքները, որոնք խանգարել են տաղանդավոր կանանց հասնել ճանաչման այնպիսի աստիճանի, որին հասել են նրանց տղամարդ կոլեգաները: Համաձայնելով, որ կանանց մեջ չկա օրինակ Միքելանջելոյի պես հայտնի նկարիչ, նա հաստատում էր, որ պատճառները թաքնված են հասարակական տարբեր անկյուններում, այդ թվում` կրթության մեջ: Նոչլինի եզրահանգումներից մեկը հետևյալն էր` հանճար, վարպետ, տաղանդ կոչումները ստեղծվել են բացառապես տղամարդկանց համար, և պետք է ապշել, եթե կինը ինչ-որ բարձունքի է հասել:
Անժելիկա Կաուֆման. Ինքնադիմանկար |
Լինդա Նոչլինը ծնվել է 1931 թվականին: Նա արվեստաբան է, պրոֆեսոր և գրող, ֆեմինիստական արվեստի ամենավառ ներկայացուցչներից մեկը: Իր “ Ինչու՞ չեն եղել հայտնի կին նկարիչներ” էսսեում նա յուրովի տալիս է հետևյալ հարցերի պատասխանները` որն է հանճարեղության էությունը, որտեղից է առաջացել “հանճարեղ” նկարիչների հանրաճանաչությունը, ինչու կանայք նման ճանաչման չեն արժանացել, արդյոք տաղանդում է հարցը: Նոչլինի ելակետային հարցերից մեկը հետևյալն էր` եթե կանայք իրոք հավասար են տղամարդկանց, ապա ինչու կանանց մեջ չեն եղել հայտնի նկարիչներ, կոմպոզիտորներ, մաթեմատիկոսներ,փիլիսոփաներ կամ էլ ինչու են եղածներն այդքան քիչ:
Ինչու՞ տղամարդկանց դա հաջողվեց իսկ կանանց ոչ, եթե բոլոր մարդիկ էլ հավասարապես պրոբլեմնեեր ունեն, միթե խնդիրը նրանում է, որ կանայք ի վիճակի չեն մեծ գործեր կատարելու և հայտնի լինելու: Իր էսսեի համար Լինդան երկար ժամանակ մանրամասնորեն ուսումնասիրել է արվեստի պատմությունը, փնտրել, գտել և դուրս է գրել բոլոր կանաց անունները, ովքեր հիշատակվել են արվեստի որևէ բնագավառում: Նրանցից ոմանք ավելի հայտնի էին և ավելի շատ տեղեկություններ կային նրանց մասին, իսկ ոմանք էլ բացարձակապես գնահատված չէին հասարակության կողմից: Այսպիսով Նոչլինը այդ համեստ կանանց անունները հնչեցրեց` մարդկանց հիշեցնելով վաղուց մոռացված այդ կին արվեստագետների մասին, որոնցից ոմանք հնարավոր է շատերի պես աշակերտել էին Դավիդին և կրկին գնահատել նրանց արվեստը: Նոչլինը ուզում էր ասել, որ Բերտա Մորիզոյի աշխատանքները ամենևին էլ պակաս չեն իր կոլեգա Մոնեի ստեղծագործություններից:

Արտեմիսիա Ջենտիլեսկի. Ինքնադիմանկար |
Նոչլինի ջանքերով և նրա ուսումնասիորւթյունների արդյունքում մեր առջև բացվեցին այպիսի նկարչուհիների գործունեությունը, ինչպիսին էին Անժելիկա Կաուֆմանը և Արտեմիսիա Ջենտիլեսկին: Կանանց ձեռքբերումների մասին մեր պատկերացումները բազմապատկվում են և արվեստի պատմությունը ավելի մանրամասնորեն ու լիարժեքորեն է մեզ ներկայանում:
“Ինչու չեն եղել հայտնի կին նկարիչներ” հարցի պատասխանը ստանալու համար կարևոր է հարցին այլ տեսնկյունից մոտենալը: “Մեծությունը” կանանց արվեստում էապես տարբերվում է տղամարդկաց արվեստում “մեծություն” լինելուց, որը խիստ պայմանավորված է կանանց և տղամարդկանց` հասարակության մեջ ունեցած դերով, նրանց դիրքով և փորձով:

Dorothea Lange «Migrant Mother» |
Շատերը կարծում են, թե կանայք ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում ավելի ռոմանտիկ են, ավելի զգացմունքային և էմոցիոնալ: Բայց չկա կոնկրետ կանացիություն, որը կապում է Նոչլինի թվարկած նկարչուհիների արվեստը: Նրանցից ամեն մեկն ինքնատիպ է իր ժամանակաշրջանին համապատասխան գաղափարներով և զգացմունքներով հանդերձ:
Այդ նկարչուհիներից են Արտեմիսիա Ջենտիլեսկին /1593-1653թթ./, Անժելիկա Կաուֆմանը /1741-1807թթ./, Քեթե Քոլվիցը /1867-1945 թթ./: Նրանց կողքին նաև Ռոզա Բոնյորը, Բրիջետ Ռայլին, Ջեյն Օստինը, Էմիլի Բրոնտեն, Շառլոտա Բրոնտեն. Ժորժ Սանդը և այլք: Եթե զուգահեռներ անցկացնենք այս կանանց ու նրանց ժամանակակից տղամարդկանց արվեստների միջև, ապա կտեսնենք, որ շատ ու շատ նմանություններ ու տարբերություններ կան:
Կանանց արվեստում կնկատվի տղամարդկանց հատուկ կոպտությունն ու ակադեմիականությունը, իսկ զգացմունքայնությունը, որը վերագրվել էր կանանց`կտնկատվի նաև տղամարդկանց մոտ:

Ռոզա Բոնյոր. Ձիերի շուկա |
Լինդան օրինակ է բերում և պատմում տարբեր նկարիչների մասին` նշելով նաև շատ ու շատերին, ովքեր փոքր տարիքում էսքիզներ էին անում թղթերի վրա կամ պատերին. միգուցե նրանց մեջ էլ կային տաղանդեր, որոնք իրենց կարիերան շարունակելու դեպքում ձեռք կբերեին հայտնի նկարչի կոչում: Նա օրինակ է բերում Ջոտտոյին, ում Չիբաուեն որպես աշակերտ վերցրեց` տեսնելով թե ինչքան ռեալիստական է փոքրիկ Ջատտոն քարի վրա ոչխարներ նկարել: Իսկ քանի~ այսպիսի տաղանդների չի հանդիպել Չիմաբուեի պես ուսուցիչ:
Լինդան պատմում է նաև փոքրիկ Պիկասսոյի մասին, ով իր հասակակիցներից առավել տաղանդավոր էր և 15 տարեկան հասակում կարողացավ հաղթահարել նկարչական ակադեմիա ընդունվելու համար անհրաժեշտ քննությունները ընդամենը մեկ օրում: Իսկ եթե Պաբլոն աղջիկ ծնված լիներ, արդյո՞ք սենյոր Ռուիսը այդպիսի ոգևորությամբ կզբաղվեր իր երեխայի ուսման հարցով:
Այս ամենն ուսումնասիրելուց և ներկայացնելուց հետո Նոչլինը հերթականությամբ նշում է այն կետերը, որոնք պատասխանում են “Ինչու՞ չեն եղել հայնտի կին նկարիչներ” հարցին. այդ կետերից առջինը`
Մերկ բնորդների հարցը. Մի կողմ թողնելով տաղանդի և հաճարի հետ կապված խնդիրները խոսենք սոցիալական ինստիտուտների մասին և այն մասին, թե ինչեր են դրանք ընձեռում հասարակության տարբեր խավերին` և’ տղամարդկանց, և’ կանանց: Սկզբի համար առաջ է քաշվում նկարիչ կնոջ համար մերկ բնորդի հասանելիության հարցը: Ակադեմիական գիտելիքները, որոնք նկարիչը ստանում էր մերկ բնորդին նկարել սովորելուց, առաջնային պայման էին նկարիչ դառնալու համար վերածննդի ժամանակաշարջանից ընդհուպ մինչև XIX դարը: XIX դարի ավանդական նկարչության հետևորդները հայտարարեցին, որ չի կարող լինել հանճարեղ և ճշգրիտ նկար` հագնված բնորդներով, որովհետև հագուստը խախտում է “նատուրան”: Ավելորդ է ասել, որ XVI-XVII դարերում ակադեմիաներում նկարիչները նկարում էին մերկ բնորդների, մեծ մասամբ` տղամարդ բնորդների: Եվրոպական մի շարք երկրների ակադեմիաներում, մինևչ 1850 թվականը արգելված էր մերկ բնորդուհի նկարելը: Իսկ կանանց համար արգելված էր թե’ կին, թե’ տղամարդ բնորդներին նկարելը: Մինչդեռ դա նկարչական կրթություն ստանալու կարևոր պայմաններից մեկն էր: Այսպիսով կանանց մնում էր զբաղվել նկարչական “փոքր” ժանրերով, որոնք մերկ բնորդ չէին պահանջում:
Քեթե Քոլվից. Այրին |
Լինդան նշում է, որ պատմությանը դեռ հայնտի չէ մի դեպք, որ կինը բացի մերկ բնորդ ծառայելուց ուրիշ ինչ-որ դեր ունենար տղամարդկանց արվեստանոցներում: Այսինքն, կինը կարող էր մերկանալ և որպես պատկեր հանդես գալ տղամարդկանց մոտ, իրեն նկարելու համար և ուրիշ ոչինչ: Անգամ չէր կարող իր նման կին բնորդուհու նկարել: Լինդան նշում է մի դեպք, երբ կինը ներկա է եղել նույն արվեստանոցում տղամարդկանց և մերկ բնորդների հետ: Դա Լոնդոնում էր` 1722 թվականին, Ցոֆֆանիի ակադեմիայում: Բոլոր նկարիչները հավաքվել էին երկու մերկ բնորդների մոտ, և միակ կինը, որ ներկա էր այդտեղ` նկարչուհի Անժելիկա Կաուֆմանն էր, ով իր ներկայությունը ապահովում էր պատից կախված իր դիմանկարով:
Երկրոդ կետը, որ պատասխանում է Նոչլինի հարցին` կանանց զբաղմունքները.
Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի շատ զոհողությունների են գնում ընտանիքի ,երեխաների համար, և շատ հաճախ այդ զոհողությունների մեջ է մտնում նաև կարիերան, սիրած մասնագիտությամբ զբաղվելը: Դարեր շարունակ կնոջ առջև դրված է եղել ընտանիքի կամ սիրած զբաղմունքի` այս պարագայում` արվեստի ընտրությունը: Եվ Լինդան ասում է, որ արվեստին ձգտող կնոջ նշանաբանը XIX դարում կարող էր լինել հետևյալը`”միշտ բնորդուհի, երբեք` նկարչուհի…”:
Եվ շարունակելով` Լինդան խոսում է այն կանանց մասին, ովքեր տարբեր ժամանակաշրջաններում թեպետ չհասնելով Միքելանջելոյի, Ռեմբրանդտի, Պիկասսոյի ունեցած հաջողություններին, այնուամենայնիվ, ամրագրեցին իրենց տեղը արվեստում` որպես առանձին արվեստագետ: Նրանց բոլորի մեջ Լինդան նշում է մի նմանություն. այդ կանայք հայտնի նկարիչների դստրեր էին կամ էլ անմիջական կապ ունեին ժամանակի նշանավոր նկարիչների հետ: Նա սկսում է XIII դարի կին քանդակագործ Սաբինա ֆոն Շտեյնբեխից հասնում մինչև Ռոզա Բոնյոր` XIX դարի հայտնի անիմալիստ: Նրանց գործունեության միջև ընկած ժամանակահատվածում նշելով Տինտորետտոյի դստերը` Մարիետտա Ռաբուստիին և այլոց: Կրկին նշում այն հանգամանքը, որ Ռոզա Բոնյորը մտերիմ էր Մոնեի հետ և նրա եղբոր կինն էր Մերի Կասսատը, ով Դեգայի մտերիմներից էր, և այլն…

Բրիջետ Ռայլին |
-Ինչու՞ ես չեմ կարող հպարտանալ, որ ես կին եմ,-ասել է Բոնյորը հարցազրույցներից մեկի ժամանակ,-իմ հայրը,ով հումանիստ էր, բազմիցս ասել է ինձ, որ կանանց դերը մեծ է արվեստում, և ես կպահպանեմ իմ անկախությունը մինչև կյանքիս վերջը: Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ կմտածեն իմ հագուստի մասին, որը տղամարդու է….
***
Այսպիսով, Նոչլինը փորձել է պատասխանել անմահ հարցերից մեկին, որն է` «ինչու՞ չեն եղել կին նկարիչներ»: Սա այն հարցերից մեկն է, որ ի հայտ է գալիս, երբ կանայք սկսում են պահանջել իրական, այլ ոչ ձևական հավասարություն: Լինդան նշելով, որ կանայք տղամարդկանց պես հաջողություններ և հանրաճանչություն չունեն, ընդգծում է նաև, որ կանայք, անկախ իրենց տաղանդի չափից, կարող էին հասնել որոշակի փառքի կամ ճանաչման, քանի որ ճշմարիտ մեծությունը հազվադեպ է հանդիպում և հասնել նրան դժվար է: Այն է’լ ավելի հազվագյուտ կլինի և հասնել դրան է’լ ավելի դժվար կլինի, եթե աշխատանքի ընթացքում ստիպված ես միևնույն ժամանակ կռվել քո ներսում նստած կասկածների, անվստահության և մեղքի զգացողության, ինչպես նաև դրսից քեզ շրջապատող քամահրանքի և զիջողության ձևերի դեմ, որոնք ոչ մի կերպ կախված չեն քո աշխատանքի որակից:
Անետ Բիլյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 1-ին կուրս

Комментариев нет:
Отправить комментарий