вторник, 9 декабря 2014 г.

Արվեստ երեխաների համար. Թաիս Վանդերհեյդեն



Երեխաների մեջ սերը դեպի արվեստը պետք է արթնացնել դեռ փոքր տարիքից: Իսկ սիրելու համար հարկավոր է իմանալ, ճանաչելՆկարիչ և իլյուստրատոր Թաիս Վանդերհեյդենը արվեստի գործերի վերատպությունները պարունակող գիրք է հրատարակել` իր ամենափոքր ընթերցողների համար: Գրքում նա զետեղել է արվեստի հայտնի գլուխգործոցները, որոնց մեջ հերոսների փոխարեն կենդանիների դեմքեր են:
Ըստ նկարչի, երեխաներն այս կերպ ավելի հեշտ կընկալեն այդ ստեղծագործությունները, իսկ ավելի մեծ տարիքում կծանոթանան այս ստեղծագործությունների իրական տարբերակներին: Դա Վինչիի, Սեզանի, վան Էյկի, Վերմեերի պատկերած կերպարների փոխարեն կատուներ են, շներ, թռչուններ: Մոնա Լիզայի գլխի փոխարեն խոզի գլուխ է, կաթ լղնող կնոջ փոխարեն` շան, ճիչ արձակող մարդու փոխարեն փոքրիկ պանդա է և այլն:
Դիտեք ինքներդ.

Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

Комментариев нет:

Отправить комментарий