Քչերը գիտեն,
որ Աթենքում մայրության թանգարան կա:
Այն հիմնել է ազգությամբ հույն բժիշկ Քրիստոս Օիկոնոմոպուլոսն Աթենական Ակրոպոլիսի տարածքում:
Նրա մայրը մահացել է հիվանդությունից,
երբ ինքը դեռ փոքր է եղել:
Պատրայում սովորելու տարիներին ապագա բժիշկն ապրել է մանկատան հարևանությամբ և միշտ զգացել է,
թե նա ու նրա նմաններն ինչքան ունեն մոր կարիք:
Թանգարանի հավաքածուն ցուցադրվում է նեոկլասիցիզմի ոճով վերանորոգված սրահում:
Դրա պատերին բյուզանդական սրբանկարներ են`
Տիրամոր և Քրիստոսի պատկերներով,
ինչպես նաև մայրության հետ կապ ւոնեցող մի շարք այլ նկարներ:
Ապակե արկղերի մեջ դրված են մանկական տարբեր առարկաներ`
խաղալիքներ, հագուստներ,
կենղացային իրեր և այլն:
Հիմնականում հավաքածուն արտահայտում է հույն գեղջկական կնոջ առօրեական կյանքը.
Երեխայի ծծակներ,
շապիկներ, գլխարկներ…
Թանգարանի ցուցասրահներից մեկը նվիրված է երեխայի ծննդին:
Հույների մոտ երեխաների ծնունդը հիմնականում ընդունել են ծեր կանայք,
ովքեր սեփական երեխաներ չեն ունեցել:
Մու ցուցատախտակի վրա փակցված են ծննդաբերության ընթացքում օգտագործվող բժշկական միջոցները:
Թանգարանում կան ավելի քան 1200 տեսակի խաղալիքներ` տիկնիկներ, փոքրիկ կենդանիներ, զինվորիկներ: Ցուցադրված են նաև «տամատաներ»: Սրանք իրենցից ներկայացնում են մոմից կերտված երեխաների ֆիգուրներ: Դրանք պատկերում են տարբեր տարիքի ու սեռի փոքրիկների: Մոմի ու երեխաների հետ կապված Հին Հունաստանում մի ավանդույթ է եղել: Երախաների մահացության դեպքերը բավականին շատ են եղել, հատկապես գյուղերում: Երբ փոքրիկ է մահացել, հարազատները նրան հուղարկավորելից բերանում մոմից պատրաստված խաչ են դրել, որպեսզի հրեշտակները տեսնեն, որ նա մկրտված է:
Այս թանգարանի հիմնադիր Քրիստոս Օիկոնոմոպուլոսը Էլլադայի քաղաքներում, գյուղերում ու կղզիներում շատ է ճանապարհորդել: Յուրաքանչյուր վայրում նա գրի է առել կամ ձայնագրել է օրորոցային երգեր, մանկական կատակերգեր և երեխաներին վերաբերող այլ ազգային մեղեդիներ: Սրանք ևս ցուցադրված են թանգարանում:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий