15 ամյա Մորգան Սփենսը հայտնի է դարձել իր աշխատանքների մի շարքով, որը իր մեջ ներառում է նաև 2 րոպեանոց տեսանյութ: Շարքում LEGO խաղալիքների շնորհիվ հեղինակը ներկայացնում
է հայտնի ֆիլմերից տեսարաններ: Նրա այս պրոյեկտը, շարունակում
է սիրվել հասարակության կողմից, և օրեցօր ավելի շատ մարդկանց ուշադրությունն է գրավում: Այն մեծ ճանաչում է ձեռք բերել նաև համացանցում:
Մորգանը LEGO խաղալիքների
միջոցով ստացել է հայտնի ֆիլմերից վերցված տեսարաններ: Նրա հերոսներն են «Տիտանիկ», «Նախաճաշ Տիֆֆանիի մոտ», «Պիի կյանքը» , «Ջեյմս Բոնդ» և այլ ֆիլմերի դերակատարները:
Լրագրողներին, Սփենսը ասել է, որ իր մասնագիտությունը
անպայման կապված է լինելու կինոարվեստի հետ: Նա նույնիսկ իր սենյակն է զարդարել իր իսկ նկարահանած կարճամետրաժ ֆիլմերով և LEGO խաղալիքներով ստեղծված հոլիվուդյան դերասանների մակետներով:
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий