Դե եսիմ…-ը շարունակում է ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի արվեստագետների ստեղծագործությունները: Հերթը ուզբեկական կոլորիտային գեղանկարչությանն է: Ազգությամբ ուզբեկ նկարիչ Կաբուլ Ադիլովը ծնվել է 1959 թվականին Տաշքենդում: 1985 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: Կաբուլի տաղանդը զարգացել է հայրենի Ուզբեկստանում` հարուստ մշակութային ժառանգության, պատմության և հայրենիքի տված այլ հարստութունների շնորհիվ: Իր նկարներում նկարիչը ներդաշնակորեն համադրում է հայրենիքի վաղեմի բնապատկերներն ու մարդկանց, նրանց ժամանակակից կյանքն ու կենցաղը: Մեծ մասամբ Կաբուլի կտավներում Ուզբեկստանի տեսարժան վայրերն են, պաշտամունքային կառույցները: Նրա արվեստում մարդը և բնությունը դիտողին են ներկայանում միաձուլված: Ուզբեկական արվեստ...ուզբեկական գունապնակ...
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий