суббота, 7 июня 2014 г.

Դրեզդենյան պատկերասրահ


1945թ. փետրվարի 13-ին ամերիկական և անգլիական ինքնաթիռները ռմբակոծում են Դրեզդենը և միայն սովետական բանակն է կարողանում փրկել Դրեզդենը Հիրոսիմայի և Նագասակիի ճակատագրին արժանանալուց: Սակայն քաղաքը տալիս է 35 հազ. զոհ, քաղաքի շինությունների 85 տոկոսը ավերվում է, այդ թվում Ֆրաուենկիրխենը, Օպերան, Գոֆկիրխենը և Ցվինգերը, որի մի մասն էր Դրեզդենյան պատկերասրահը…Ցվինգերից մնում են միայն ավերկաները, շքեղ թանգարանից` մի քանի պատ:
Ցվինգեր
Պատկերասրահի շենքը կառուցվել է XVI դարի սկզբին` Ֆրիդրիխ Իմաստունի կողմից, ով հովանավորում և երկրպագում էր ժամանակի նկարիչներին: Նա պատվերներ էր տալիս Լուկաս Կրանախին, Ալբրեխտ Դյուրերին, որոնց կտավները մինչ օրս զարդարում են պատկերասրահի պատերը: Սակայն թանգարանի հավաքածուն հավաքել է դեռևս Ավգուստ I-ը, ով 1560թ. իր Դրեզդենյան դղյակում ստեղծում է կունստկամերա, այսինքն ամեն տեսակ տարօրինակ ու ոչ բնական իրերի հավաքածու: Կունստկամերայում կային մանրադրամներ, փորագրություններ և մի քանի նկարներ, սակայն դրանք ոչ թե ցուցադրվում էին, այլ պարզապես ծածկում  էին պատերի դատարկությունը: Սաքսոնական թագավորները  նկարներ գնում էին XVII դարում ևս, սակայն սրանք պարզապես սենյակները զարդարելու միջոց էին: Նկարների հավաքածուն սկսում է համալրվել մեծ թվով արվեստի գործերով Ավգուստ II-ի օրոք: Մի քանի տասնամյակների ընթացքում նա հավաքում է ապագա թանգարանի հիմնական հավաքածուն: Շուտով Դրեզդենյան դղյակը սկսում է իր մեջ չտեղավորել նկարների հսկայական քանակությունը: Նկարները տեղափոխվում են հատուկ իրենց համար կառուցած շինություն: Թագավորի որդու և Ավգուստ III-ի ջանքերով արվեստի գործերի այս հավաքածուն դառնում է XVIII դարի կեսի եվրոպական գեղանկարչության հավաքածուներից ամենամեծն ու ամենաարժեքավորը:

Դրեզդենյան պատկերասրահ
1741թ. Դրեզդեն են բերում սնանկացած հերցոգ Վալլենշտայնի հավաքածուն, իսկ 1745-ին գնում են մոդենյան հերցոգ Ֆրանչեսկո III Դ’Էստեի հավաքածուն, որի մեջ մտնում էր նաև Տիցիանի գլուխգործոցներից մեկը` “Կեսարի դինարը”: Հիտլերի համախոհները սկսում են թաքցնել իրենց երկրի գլուխգործոցները, որպեսզի դրանցից և ոչ մեկը չդառնա ռուսների սեփականությունը կամ չվնասվի: Սակայն առաջին ուկրաինական ֆրոնտի զինվորները ավելի քան երկու ամիս ամենուրեք փնտրում են թանգարանի գլուխգործոցները: Դրանց մի մասը բավականին  վնասված գտնում են Չեխոսլովակիայի սահմանին, մի մասը Վեզենշտեյն ամրոցում: Սրանց մեջ էին Ռուբենսի, Կորեջոյի, Գրյոզի, պուսսենի, մանեի, Մոնեի, Դեգայի կտավները, Վելասկեսի 3 դիմանկարները, Ռեմբրանդտի  “Ծաղիկով դիմանկարը”, “Ինքնադիմանկար Սասկիայի հետ” ստեղծագործությունները, Ջորջոնեի “Քնած Վեներան”, Վատտոյի “Տոնը”, Տիցիանի “Սպիտակ զգեստով կնոջ դիմանկարը”, Ռաֆայելի “Սիքստինյան տիրամայրը” և այլ գործեր: Վերջինս պահել էին մի արկղում, որը պատերազմի ժամանակ ցանկացած պահի կարող էր վնասվել և մարդկությունն ընդմիշտ կկորցներ Ռաֆայելի գլուխգործոցի բնօրինակը:
Պատկերասրահի սրահներից
Դրեզդենյան պատկերասրահում է գտնվում նաև Տիցիանի վրձնած “Տիրամայրը մանկան և 4 հրեշտակների հետ” նկարը, որը ստեղծելիս նկարիչն ընդամենը 20 տարեկան էր:
Դրեզդենյան պատկերասրահի հիմնադրման թիվն ընդունված է համարել 1772 թվականը: Մինչև 1730-ական թվականները թանգարանի շինության մեջ, որը կոչվում էր “Կանաչ պահոց”, պահում են թագավորների թանկարժեք իրերը: Այստեղ հասարակ քաղաքացիների մուտքը արգելված էր, մինչդեռ այժմ հենց այս տարածքն է, որ օրական ընդունում է հարյուրավոր այցելուների: Նախկինում այստեղի նմուշները կարող էին տեսնել միայն “կրթված” մարդիկ` այն էլ  ուղեկցող գիտին մեծ գումար վճարելու նախապայմանով: 
Դե եսիմ` Գ. Ն.

Комментариев нет:

Отправить комментарий