* Անմեղություն է մանուկը և մոռացում, նոր սկիզբ, խաղ, ինքնագլոր անիվ, մի
առաջին շարժում, մի սրբազան Այո-ասել: Այո~, արարումի խաղի համար, իմ
եղբայրներ, հարկավոր է մի սրբազան Այո-ասել,-իր կամքն է կամենում այժմ
ոգին, իր աշխարհն է շահում աշխարհակորույսը այդ ...
* Մենք սիրում ենք կյանքը ոչ թե նրա համար, որ սովոր ենք ապրելու, այլ որ սովոր ենք սիրելու:
* Ծա՛նր է կյանքը, բայց շատ էլ քնքո՜ւշ մի ձևացեք․ մենք բոլորս էլ գեղեցիկ բեռնատար էշեր և իշուհիներ ենք:
* Թող վախենա տղամարդը կնոջից, երբ նա սիրում է. նա ամեն ինչ կզոհաբերի. նրա համար մնացած բոլորը դատարկ բաներ են:
* Ում պաշարում է խանդոտության բոցը, նա ի վերջո՝ կարիճի նման իր դեմ է ուղղում թունավորած խայթը:
* Իսկական տղամարդու մեջ թաքնված է մի մանուկ, և սա խաղալ է ցանկանում:
Մի խաղալիք է կինը, մաքուր ու նուրբ որպես գոհար, լուսաշող մի աշխարհի
առաքինություններով, որ դեռ գոյություն չունի:
* Ստում է ոչ միայն նա, ով հակառակ իր իմացածի է խոսում, այլ մանավանդ նա, ով հակառակ իր չիմացածի է խոսում:
* Ավելի լավ է մարդասպանի ձեռքն ընկնել՝ քան մի կրքոտ կնոջ երազի մեջ:
* Մարդս մեծ է նրանով, որ նա կամուրջ է, ոչ թե նպատակ:
* Ես սիրում եմ նրանց ովքեր ապրել չգիտեն, լինեն դրանք ընկնողներ, որովհետև դրանք անցնողներ են:
* Ես սիրում եմ նրանց ովքեր ապրել չգիտեն, լինեն դրանք ընկնողներ, որովհետև դրանք անցնողներ են:
* Մարդիկ դեռ աշխատում են, որովհետև աշխատանքը լավ ժամանց է։ Բայց և հոգ են տանում, որ աշխատանքը չհոգնեցնի:
* Ամուսնությունը վերջ է տալիս բոլոր կարճ հիմարություններին որպես երկար հիմարություն:
* Տղամարդը կանանց համար միջոց է միայն. նպատակը միշտ էլ զավակն է:
* Մարդ ոչ աղքատանում է, ո՛չ էլ հարստանում. երկուսն էլ ավելորդ
գլխացավանք են։ Ո՞վ է կամենում դեռ կառավարել։ Ո՞վ է ուզում հպատակվել։
Երկուսն էլ դատա՛րկ մտահոգություն են:
* Կարեկցությունն այն խաչն է, որի վրա խաչվում է նա, ով սիրում է մարդկանց:
* Սիրել նրանց, ովքեր արհամարհում են մեզ, և ձեռք պարզել այն ուրվականին, որ մեզ վախեցնել է կամենում:
* Այս աշխարհը հավերժորեն անկատարյալ է, պատկերը՝ մի հավերժական
հակասության, մի անկատար պատկեր, արբեցուցիչ մի վայելք իր անկատար արարչի
համար:
* Ով արյունով ու հակիրճ ասացվածքներով է գրում՝ նա չի կամենում, որ իրեն կարդան, այլ` անգիր անեն:
* Պատվիր հորդ ու մորդ մինչև հոգուդ խորքը և միշտ հնազանդ եղիր նրանց:
* Միշտ էլ մի քիչ խենթություն կա սիրո մեջ, բայց մի քիչ էլ խելք կա խենթության մեջ։
Комментариев нет:
Отправить комментарий