Հռչակավոր
քանդակագործ Օգյուստ Ռոդենի
շիրիմը ամփոփված է ֆրանսիական Մեդոն քաղաքում գտնվող մի այգում, իսկ նրա գլխավերևում`
հանդիսավոր և մտախոհ, վեր է խոյանում «Մտածող»-ի ֆիգուրան:
«Մտածողի» քանդակը Ռոդենի շիրիմին |
Քանդակագործը
միշտ պնդում էր, որ արվեստը մտքի ուրախություն է, խելքի հիացմունք: Այն մարդու բարձրագույն
առաքելությունն է, մտքի աշխատանք, որը փնտրում է աշխարհընկալում և դարձնում է այս աշխարհը
հասկանալի:
Ռոդենը
ապրել և ստեղծագործել է դժվարին պայմաններում և նրա շատ գործեր ցրտի և խոնավության
պատճառով չեն պահպանվել: Չի պահպանվել նաև «Երիտասարդություն»-ը, որի մասին հեղինակը
ասել է․ «Ես երբևէ դրանից լավ ոչինչ
չեմ ստեղծել»:
Իր ստեղծագործական
բուռն ծաղկման և տաղանդի բացահայտման շրջանում, արդեն իսկ ավարտին էր մոտենում «Դժոխքի
դարպասները», ստեղծվել էր «Երեք ստվեր», «Կորեատիդ», «Եվա» քանդակները և վերջապես ի
հայտ եկավ հռչակավոր «Մտածողը»:
«Մտածողը» վառ օրինակն է նրա, թե ինչ Ռոդենը մտցրեց
քանդակագործության մեջ: Ի վերջո ո՞վ է «Մտածողը»․ մասամբ Ադամ՝ ֆիգուրա, որը սկզբնապես մտածված էր այդպես էլ
չավարտված «Դժոխքի դարպասներ»-ի համար (չնայած հայտնի է «Դժոխքի դարպասներ»-ի համար
արված Ռոդոնի մեկ այլ «Ադամ» ևս), մասամբ Պրոմեթևս, մասամբ էլ մարմնական կրքերի գերի դարձած պրիմիտիվ էակ:
Ռոդենը խուսափել
է քանդակը ինչ-որ մեկի անունով կոչել` քաջ գիտակցելով, որ, միևնույնն է, այն չի համապատասխանի
նախօրոք մտածված կերպարին: Ռոդենի <<Մտածողը>> Միքելանջելոյի մերկի ֆիգուրաների
նման, հեռու է պարզապես մերկ բնորդների նմանակումից` արտացոլելով խաղաղությամբ պարուրված գործողության մարմանվորումը:
Քանդակը նախքան իր տեղում հայտնվելը |
Մերկ աժդահան
նստած է` ձեռքով բռնելով դունչը: Նրա մտորումները թախծոտ են. նրանք խոնարհել են հզոր
իրանը, դեմքը դարձրել են թախծոտ: Աջ կողմից նայելիս, թվում է մտածողը մտորումների մեջ
կծել է ձեռքը: Ոչ միայն գլուխը, կարծես հսկայի ողջ մարմին է մտորում` փորձելով գտնել
լուծում ստեղծված հակասությունների մեջ:
Ռոդենը երբեք
իր քանդակները միանգամից բրոնզից չէր պատրաստում, սկզբում նա այն ստեղծում էր ոսկից
կամ կավից:
Իր բոլոր ստեղծագործությունները
քանդակագործը ստեղծում էր կենդանի նատուրայի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:
Այսօր դժվար է
պատկերացնել տառապանքներով և տանջանքներով անցած մարդկային մտորումների ավելի ամբողջական
մարմնավորում, քանի ռոդենյան <<Մտածողի>> կերպարն է:
Նյութը պատրաստեց Լուսինե Մակիյանը
Комментариев нет:
Отправить комментарий