Իսկապես, նման
թանգարաններ կան…Այս շարքում առաջիններից է Փարիզի շրջակայքում գտնվող հացամթերքի թանգարանը: Վերջինիս ավելի քան 1000 ցուցանմուշները պատմում
են բոլոր ժամանակներում հացից պատրաստված ուտելիքների մասին: Այստեղ ցուցադրված է հին
եգիպտական ցորենի պահեստների մոդելը, հնում պատրաստված հացերի ֆորմաների մոդելները,
ինչպես նաև հաց թխելու բաղադրատոմսերն ու դրա արտաքին տեսքը ցուցադրող նմուշները աշխարհի
տարբեր երկրներում: Հացի նման թանգարան կա նաև Կիևում:
Հացի թանգարանի սրահներից |
Սիրված հյուրերին դիմավորում
են աղ ու հացով, բացի հացի թանգարանից աշխարհում կա նաև աղի թանգարան: Սա գտնվում է
Դոնեցկում և ցուցադրում է տարբեր երկրներում օգտագործվող աղերի տեսակներ: Սնունդների
շարքից թանգարան է հատկացված նաև իտալացիների
սիրելի ճաշատեսակին` սպագետտիին: Այս թանգարանը գտնվում է Պոնտասիևում: Նախկինում
կարծում էին, թե սպագետտին առաջին անգամ Ապենիններ է բերել ճանապարհորդ Մարկո Պոլոն,
սակայն ժամանակակից ուսումնասիրողները փաստում են, որ մակարոնները իտալացիներին հայտնի
են եղել դեռևս ավելի վաղ ժամանակներում: Թանգարանի վեց սրահներում ցուցադրված են մակարոնեղենի
հազարավորտ եսակներ, ինչպես նաև դրանց հետ մատուցվող սոուսներ:
Հավաքածու մակարոնների թանգարանից |
Վենգրիայում է գտնվում աշխարհի միակ պղպեղի թանգարանը:
Վերջինիս ցուցանմուշները պատմում են,թ ե ինչպես է այս համեմունքը Եվրոպա բերվել: Հայտնի
է, որ առաջինը պղպեղ օգտագոծել են պերուացիները:
Բրյուսելը հայտնի է իր կարտոֆիլի թանգարանով: Բելգիական
մայրաքաղաքի հյուրերը զարմանքով են իմանում, թե ինչպես է այս բանջարեղենը հայտնվել Եվրոպայում և ինչպես է նախկինում
կոչվել “սատանայի պտուղ”: Թանգարանում հնչում է Բախի հայտնի պիեսը` նվիրված կարտոֆիլին: Կարտոֆիլի թանգարաններ կան նաև Էդվարդ Արքայազնի կղզու Օ'Լիրի գյուղում, Բլեկֆուտի Այդահո նահանգում և այլն:
Այդահոյի կարտոֆիլի թանգարանը |
Կարագի հետ կապված հետաքրքիր նյութեր է ցուցադրում Սիբիրի
Կուրգանի շրջանի կաթի արդյունաբերության թանգարանը: Առաջին կարագ արտադրող գործարանները
Սիբիրում հայտնվել են դեռևս նախորդ դարում: Տրանսսիբիրյան ճանապարհի շինարարությունից
հետո նրա արտադրանքն արտահանվում է նաև Եվրոպայի
տարբեր երկրներ, և 20-րդ դարի սկզբին ռուսական կարագն արդեն նվաճել էր արևմյան շուկան:
Սիբիրի Կարագի թանգարանի սրահներից |
Գերմանական Վանզեզե քաղաքում գործում է կաթի թանգարան: Այն ցուցադրում է շուրջ 1500 նմուշներ,
որոնց մեջ աշխարհի տարբեր կողմերից բերված կաթի և դրանից ստացվող մթերքների արտադրման
տեխնիկաներ են: Իսկ Բեռլինում այցելուների առջև բաց է շաքարի թանգարանը: Այստեղ կարելի է ծանոթանալ
շաքարի ստացման տեխնիկայի և այն բաղադրամիջոցների հետ, որոնք շաքարին հաղորդում են
իր սպեցիֆիկ համը: Որտեղ շաքար, այնտեղ էլ թեյ…թեյի տարատեսակներ, բույրեր, թեյնիկներ
ու այլ հարմարանքներ են ցուցադրվում անգլիական նորվիգ դղյակում: Պատահական չէ, որ այս
թանգարանը հենց Անգլիայում է, չէ որ այս երկրի բնակիչները հայտնի են թեյի հանդեպ ունեցած
իրենց վերաբերմունքով: Թանգարանում կա շուրջ 3000 տեսակի կերամիկական թեյնիկ: Էեյի թանգարան կա նաև Չինաստանի Մեյտան քաղաքում, ուշագրավ է նաև Լոնդոնում գտնվող թեյի և սուրճի թանգարանը:
Մեյտան քաղաքի թեյի թանգարանը |
Ռուսաստանում
ասում են նաև հետևյալը` որտեղ թեյ, այնտեղ ինքաեռ…ինքնաեռների /самовар/ գլխապտույտ հավաքածու
կա Վիշնեվոլոցկի թանգարանում: Ներկայացված են ինքնաեռների հարյուրավոր տեսակներ` քառանկյուն,
ուղղանկյուն ոտիկներով, տարբեր գույների, չափերի և այլն: Այստեղ պահվում է նաև շոգեքարշի
ձևով պատրաստված մի ինքնաեռ, ինչպես նաև մեկը, որը տեղավորում է 250 լիտր ջուր և կշռում
մոտ 100կգ: Աշխարհի ամենափոքր ինքնաեռը ևս այստեղ է: Թեյը համեղ է մեղրի հետ…մեղրը
տալիս են մեղուները, իսկ մեղուների թանգարաններ կան Ռյազանում և Սվյաժենդռ լեհական
քաղաքում:
Քաղցրասերների համար շոկոլադի թանգարան կա Քյոլնում: Այս թանգարանը ամենից շատ դուր է գալիս երեխաներին,
քանի որ մուտքի մոտ, երբ նրանց հանձնում են տոմսերը, նաև շոկոլադ են նվիրում: Թանգարանում
գրեթե ամեն ինչ արված է շոկոլադից. հոսում են շոկոլադե գետեր, կա շոկոլադե կղզի` շոկոլադե
ծառերով, որոնց վրա շոկոլադե պտուղներ են` գունավոր ֆոլգայով փաթաված: Թանգարանի գիտը
պատմում է շոկոլադի շուրջ 3000 տարվա պատմության մասին: Այստեղ կակաոյի ծառի պտուղներ
կան, շոկոլադի ստեղծման տեխնոլոգիաներ, որոնք կարելիէ նույնիսկ փորձել:
Սանկտ Պետերբուրգի շոկոլադի թանգարանի սրահներից |
Ուկրաինական Բռուստուռի փոքրիկ գյուղակում գործում է պանիրից
պատրաստված խաղալիքների թանգարան: Պանիրի հետ խորհուրդ է տրվում գինի….Գինու թանգարան
կա Փարիզում. Այստեղ գինիների հարյուրավոր տեսակներ են` տարբեր գույների, համերի և
այլն:
Ինչքան էլ զարմանալի է, աշխարհում կան նաև բանանի, պաղպաղակի,
պիցցայի թանգարաններ ևս: Վերը նշված թանգարանների գոյությունը տարօրինակ է, սակայն
եկեք ընդունենք, որ թանգարանային պատմությունը փոքրի-ինչ անհետաքրքիր կլիներ առանց
սրանք: Թանգարանները միայն արվեստի գործերի համար չեն…
Դե եսիմ` Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий