«Պրիմիտիվ արվեստ» հասկացության
փոխարեն երբեմն օգտագործվում է նաև նաիվ արվեստ տերմինը: Տարբեր լեզուներով և տարբեր գիտնականների մոտ այդ հասկացությունները օգտագործվում են
տարաբնույթ մոտեցումներով: Ռուսերենում (և
մի քանի այլ լեզուներում) «պրիմիտիվ» տերմինն իր մեջ կրում է բացասական իմաստներ. հետևաբար,
նպատակահարմար է կենտրոնանալ հայեցակարգին՝ «Նաիվ արվեստ»-ին: Իր ամենալայն իմաստով
այն ըմբռնվում է որպես արվեստ, որը պարզ է, իր մեջ ներառում է պարզություն և անմիջականություն:
Նիկո Պիրոսմանի |
Այս ուղղությունը
տարածվում է 1910-ական թվականներին: Իմպրեսիոնիստների կողքին սկսում են ցուցադրվել
Անրի Ռուսսոյի պրիմիտիվիստական նկարները: Միամիտ մանկական հայացքը առարկայական աշխարհին օգնում է բացահայտել բնօրինակի
ներսում եղած միտքը, հեռացնել բարդացնող, աչք շոյող մանրամասները:
Պրիմիտիվիզմի տարածման տարիներին մաքուր ժողովրդական արվեստը
ստանում է գեղարվեստական ներդաշնակություն ու կարգավիճակ: Կարելի է ասել, որ պրիմիտիվիզմը,
որպես նոր հոսանք իրեն թույլ տվեց նոր նկարչական հոսանքի հետ միավորել ազգային ավանդույթները
և ցանկացած մարդու սրտին հարազատ երեխայական
նկարչությունը (օրինակ Պաուլ Կլեեի ու մի քանի գերմանական էքսպրեսիոնիստների նկարները):
Սակայն պրիմիտիվիզմի մերձեցումը հասարակությանը հիմնականում թվացյալ էր (պարադոքսալ):
Ի դեպ, պրիմիտիվ արվեստը էքսպրեսիոնիզմի քողարկված ոճականությունն է: Օրինակ, ավստրիացի
հանճարեղ էքսպրեսիոնիստ Օսկար Կոկոշկայի գործերը միայն փորձագետներին է հիշեցնում ժողովրդական
արվեստի գործեր: Սիմվոլիզմին ավելի մոտ պատկերները զգալիորեն պարզեցված են Մարկ Շագալի
մոտ, որտեղ նկատելի է պատկերման միջոցների միտումնավոր պարզեցում և այսպես կոչված պրիմիտիվ արվեստի կիրառում: Եթե Լառիոնովի պրիմիտիվիզմը թույլ է տալիս իրական դարձնել
սիրային հարաբերությունները, ապա Նատալիա Գոնչարովան, ինչպես Գոգենը, կոշտ գյուղացիական
մոնումենտալությամբ լի քրիստոնեական ֆիգուրներում գտնում են հանգստություն: Դրանք վառ
են ու չնայած արհեստական պատկերների, նկարները ամբողջությամբ շարժման մեջ են: Պրիմիտիվիզմը բնական միջոց
է ինքնադրսևորման և ինքնուս արվեստագետների նկարչական ունակությունների արտահայտման:
Վալերի Կոյֆման |
Նաիվ արվեստն արտացոլում
է մասնագիտական մշակույթի դիրքորոշումներն
ու տեսակետները: Այն հաճախ ընկալվում է որպես հնագույն ժողովուրդների
(մինչև հունական կամ եգիպտական քաղաքակրթությունների) նկարչություն` պարզունակ արվեստ: Օրինակ,
հայտնի միջնադարյան որմնանկարները կամ Ֆոլկ
/ժողովրդական/ արվեստ կերտողները տաղանդավոր արվեստագետներ են եղել, սակայն չեն ստացել
մասնագիտական արվեստի կրթություն: Մյուս
կողմից, նրանց ստեղծագրոծությունները դիտելիս
զգում ենք առարկայական աշխարհի ընկալման տեսանկյունից նրանց բնատուր ձիրքը, գեղարվեստական
մտածողությունը: Միջնադարի այս վարպետները բնականաբր պրիմիտիվիստներ չէին, քանի որ
նրանց նկարչության հիմքում այս իզմի գաղափարը չէր:
Նատալիա Գոնչարովա |
Նաիվ արվեստի հետևորդներից ոմանք` Ռուսսոն, Կոմբուան,
Պիրոսմանին, Գեներալիչը, Ռոբերտսոնը
և այլք, համաշխարհային արվեստի գանձարանում ստեղծել են իրական գլուխգործոցներ: Նաիվ
արվեստը մի տեսիլք է մերօրյա իրականությունում, որի մեթոդները, «իզմը» ինքնին իր գեղարվեստական
ներկայացմամբ մոտենում են երեխաների արվեստին (երեխայական նկարչությանը): Մյուս տեսանկյունից
այն նման է հոգեկան խնդիր ունեցող մարդու ներաշխարհի` նկարչական լեզվով արտահայտմանը: Նաիվ արվեստը սովորաբար իր մեջ ներառում
է լավատես տրամադրություն, կյանքը իր բազմազանությամբ, հաճախ բավականին բարձր գեղագիտական
արժեքներով:
Նաիվ արվեստի աշխատանքները
ձևով և ոճով չափազանց բազմազան են, սակայն նրանցից շատերը բնութագրվում են գծային հեռանկարի
պակասով, անճաշակությամբ, միևնույն ժամանակ պարզ ռիթմով և սիմետրիայով, ակտիվ գույներով
և ընդհանրացված ձևերը, որոնք ընդգծում են աշխատանքի օբյեկտի մեկ կամ մեկ այլ լարվածություն:
Անրի Ռուսսո |
Նեոպրիմիտիվիզմ շարժման
հիմնական առանձնահատկությունն այն է, որ դիմում են տարբեր ձևերի պարզունակ կիրառմանը.
ժողովրդական և մանկական արվեստի, պարզունակ և միջնադարյան արվեստի և այլն: Ցանկությունն է տվյալ արտահայտչամիջոցների
շնորհիվ հասնել մաքրության` կատարսիսի:
Ռուսաստանում առավել ցայտուն
ներկայացված պրիմիտիվիստների անուններ են Գոնչարովան, Լառիոնովը, Մալևիչը, «Бубновый валет», «Ослиный хвост» արտիստական խմբավորումները: Արվեստի ոգեշնչման աղբյուրը նեոպիրմիտիվիստների համար դառնում են Արևելքի, ինչպես
նաև մանուկների ստեղծագործությունները, ժողովրդական խաղալիքները, պարզունակ մշակույթների
արվեստը:
Комментариев нет:
Отправить комментарий