четверг, 12 июня 2014 г.

Փշե պսակի տաճարը Բրազիլիայում



1956թ. սկսվում է Բրազիլիայի նոր մայրաքաղաքի, ինչպես աշխարհում էր տարածվել, “ապագայի քաղաքիշինարարությունը: Քաղաքի նախագծումն ու կառուցապատումը հանձնարարվում է բրազիլացի ճարտարապետների մի խմբի` Օսկար Նիմեյերի գլխավորությամբ, ոստ որիապագայի քաղաքըպետք է լիներ ազատ քաղաքացու բնակավայր, թույլ տար բնակիչներին ազատ շնչել, տեղաշարժվել, աշխատել և մտածել: Նիմեյերի համախոհներն ասում էին, որ ճարտարապետը և իր խումբը  առաջ են անցնում իրենց դարաշրջանից, հայացք գցում դեպի ապագան: Հակառակորդներ Նիմեյերը ևս ուներ: Նրա կատարած աշխատանքը պարզապես անվանում էին ֆորմալիզմ, մերկ ֆունկցիոնալություն, ստեղծագործական անհաջողություն: Սակայն, ուշադրություն չդարձնելով այս կարծիքներին, Նիմեյերի խումբը շարժվում էր առաջ, Բրազիլիայի համանուն մայրաքաղաքը օրեցօր կառուցվում էր
Երկաթբետոն, ապակի և մետաղ. ահա այն երեք նյութերը, որոնցով կառուցվում էր քաղաքը: Այս քաղաքի կառուցումից հետո նշված երեք նյութերը դառնում են ժամանակակից քաղաքաշինության հիմնական տարրերը, սակայն 1950-ականներին միայն մետաղից, երկաթբետոնից և ապակուց քաղաք կառուցելը ընդունվում էր որպես պարզապես էքսպերիմենտ կամ ստեղծագործական ոչ լիարժեք ընդունակության արտահայտում:
Սուրբ Կույս Մարիամի տաճարը Բրազիլիայում` Փշե պսակի տաճարը
Հենց այս երեք նյութերից է 1959-1960թթ. կառուցվում նաև մայրաքաղաքի Մայր տաճարը` սուրբ Կույս Մարիամին նվիրված եկեղեցին, որն առավելապես հայտնի է Փշե պսակի տաճար /храм Тернового Венца/ անվամբ: Տաճարը տեղավորում է շուրջ 4000 հավատացյալի: Մինչ այս կառուցված բոլոր եկեղեցի-սրբավայրերից այս տաճարն առանձնանում է իր էքստերիերով: Նրա ձևը  բավականին տարօրինակ է. Տաճարն ունի Տիրոջ գլխին դրված փշե պսակի տեսքը: Փշերից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում երկաթբետոնե երկար ձողեր: Սրանք թվով տասնվեցն են և նմանվում են կրակի լեզուների` խորհրդանշելով փշե պսակն ու մարդկության հավատը: Երկաթբետոնե նեղ ու երկար կողերի արանքում հատուկ դիմացկունության ապակիներ են, որոնք պաշտպանում են շինությունը այրող աևրի ճառագայթներից: Ապակին ներկված է վառ կապույտ գույնով, և ընդհանրապես, տաճարի ողջ տարածությունը ողողված է կապույտով:
Տաճարի ինտերիերը. խորանին "Խաչելություն" քանդակը
Հատակագծում տաճարը շրջանաձև է: Շինությունը պսակված է բարակ, փոքր խաչով: Տաճարի հատակը գտնվում է երկրի մակերևույթից 3մ ներքև: Մուտքից բացվում է նեղ ու մութ շքամուտք, որը տանում է դեպի աղոթասրահի լուսավոր ու ընդարձակ տարածությունը: Տաճարը զարմանալիորեն սիմետրիկ է: Հիմքի տրամագիծը 70մ է, շինության բարձրությունը` 40մ: Տաճարի գմբեթը դարձյալ ապակուց է: Շինության ներսից տեսանելի է երկինքը, որի ֆոնին երևում են նաև 31մ բարձրությամբ հրեշտակների քանդակները, որոնք կախված են այնպես, ասես ճախրելիս լինեն:
Շինության ինտերիերը. գմբեթից կախված հրեշտակների ֆիգուրները
Շրջանաձև աղոթասրահի կենտրոնում նստարանների շարքեր են: Խորանին “Խաչելություն” քանդակն է: Կնետրոնական գլխավոր նավը շրջապատված է կաթոլիկ տաճարներին բնորոշ մատուռներով: Տաճարի շուրջը դրված են 12 առաքյալների քանդակները: Սրանցից յուրաքանչյուրը կանգնեցված է պատվանդանի վրա: Առաքյալներից առանձնանում է Մատթևոսի ֆիգուրը` ավետարանը ձեռքին: Տաճարի կողքին գտնվում է մկրտարանը` բաբտիստերիան` ձվաձև գմբեթով և մեկ ու երկհարկանի տարբեր կառույցներով: Սրանք նախատեսված են քահանաների բնակության համար, մի մասը տնտեսական կառույցներ են, մեկը թանգարան է: Մկրտարանն ու այս բոլոր շինությունները տաճարի հետ կապված են գետնուղով: Տաճարի ողջ տարածությունը շրջապատված է պարիսպներով: Չնայած այն բանին, որ տաճարի շինարարությունն ավարտվել է 1960թ., դեռ 20 տարի տարբեր բնույթի կառուցողական աշխատանքները շարունակվել են:
Միքելանջելոյի "Պիետա" քանդակի կրկնօրինակը Փշե պսակի տաճարում
Իր “ապագայի քաղաքը” կառուցելիս Նիմեյերը, դնելով Փշե պսակի տաճարի հիմքրը, ապացուցեց, որ ապագան առանց Տիրոջ գոյություն ունենալ չի կարող: Եվ նույնիսկ բետոնից, մետաղից և ապակուց կառուցված քաղաքում Տիրոջ համար տեղ կգտնվի:
     
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Комментариев нет:

Отправить комментарий