XVIII դարի անգլիական մյուս խոշորագույն փիլիսոփան Դեյվիդ Հյումն է: Նրա տեղը Նոր ժամանակի փիլիսոփայության մեջ այն է, որ աոաջին անգամ դարաշրջանի մարդու` «մտածող սուբյեկտի» աշխարհակենտրոն սկզբունքը լրացրեց մի նոր սկզբունքով. «Մարդը ոչ միայն մտածող էակ է, այլեւ, կարող է մտածողության եւ իմացության օբյեկտ լինել»: Ըստ Հյումի, չկա մարդու էության, նրա իմացության, ընդունակությունների, կարողությունների եւ ընդհանրապես մարդու մասին իսկական գիտություն: Եթե ունենանք այդ գիտությունը, գրել է նա, ապա կարճ ճանապարհ կբացվի մյուս բոլոր գիտությունների համար:
Այս հայեցակետից, Հյումը գտնում է, որ նախորդ փիլիսոփայությունը չի լուծել այս խնդիրը այն պատճառով, որ նախ նրա ելակետային սկզբունքները եղել են կեղծ ու սխալ եւ երկրորդ, նախորդ փիլիսոփաները ընտրել են շինծու եւ արհեստական մեթոդներ: Եվ նա առաջարկում է իր սկզբունքը, անհրաժեշտ է գտնել ոգու նախասկզբնական հավաստի սկզբունքները, որոնք պետք է լինեն դատողականությունն ու վարձը, ընդ որում, մարդկային կյանքի փորձը, ինչպիսին այն կա առօրյա կյանքում ու կենցաղում, հասարակության մեջ ապրող, սովորական գործերով զբաղվող եւ հաճույքներին տրվող մարդկանց վարքում:
Հյումր գտնոոմ է, որ ապացուցման ենթակա չէ զգայություններից դուրս աշխարհի ռեալ գոյությունը, քանի որ ճանաչողությունը գործ ունի մեր գիտակցության հետ` որպես տպավորություններ եւ գաղափարներ: Ընդ որում, գաղափարները այդ տպավորությունների մթագնված ստվերներն են: Սրանով Հյումը նսեմացնում եւ սահմանափակում է բանականության դերը, որի խնդիրը այդ տպավորությունները դասակարգելն է:
Պատճառ եւ հետեւանք հանդիսացող օբյեկտների կապը Հյումը վերագրում է դրանց գաղափարների կապերին, իբրեւ թե մի օբյեկտի գաղափարն է պատճառ դառնում մյուս օբյեկտի գաղափարի կազմավորման համար: Պատճառականությունը սոսկ բանականության մատուցողական ձեւ է, որը չի հենվում զգայական տվյալների ու վարձի վրա: Այսպիսով, Հյումը փորձում է հաշտեցնել Լոկին ու Բերկլուն, հաշտեցման եզրեր գտնել Լոկի մատերիալիստական եւ Բերկլու սուբյեկտիվ-իդեալիստական սենսուալիզմի միջեւ: Իմացության ելակետային սկզբունքը փորձը, Հյումը հանգեցնում է պերցեպցիաների (տպավորությունների): Մտածողության նյութը սահմանափակված է վարձի եւ զգայության նյութով: Մտքերը կամ իդեաները տպավորությունների պատճենն են: Տպավորությունները կարող են լինել նաեւ բնածին: Ճանաչողության օբյեկտը երկակի է: Վերջիններս ինտուիտիվ են եւ ցուցադրական: Հյումի իմացության տեսությունը սկեպտիկական է եւ ըստ էության ագնոստիկական: Մտքի գործողությունները փորձին չեն տրվում, վարձից դուրս են: Դրանք անիմանալի, անճանաչելի եւ անմեկնաբանելի պատճառներից են, որն էլ Աստվածն է: Ոչ մի փիլիսոփա չպիտի հավակնի այդ հարցի լուծման դափնեպսակին: Ոչ ոք չի գտել պատճառների պատճառը: Մարդկային բանականությունը անզոր է այն ճանաչելու: Մատերիան երբեք չի կարող լինել մտքի պատճառ: Փիլիսոփաները թաղված են «մտքի անսահման օվկիանոսում»:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության պատմություն և տեսություն>> գրքից
Комментариев нет:
Отправить комментарий