Բուդդա Շաքիամունիի քանդակներից |
Այնուամենայնիվ, ամենափիլիսոփայական վեդաները Ուպանիշադներն են /ուպանիշադ` նստել ուսուցչի կողքին ճշմարտություննիմանալու համար/, որոնք մշակվել են ավելի ուշ եւ իմաստավորվել որպես «սրբազան գիտելիք»: Ուպանիշադներով դիցաբանական աշխարհայեցողությունից անցում է կատարվել փիլիսոփայական մտածողության: Այստեղ արդեն խոսվում է մեկ աստծո եւ գերագույն գոյի` Բրահմանի մասին: Այս դարաշրջանի փիփսոփայական միտքը կոչվում է վեդայական: Իր էությամբ այն իդեալիստական-աստվածաբանական է: Աստվածների աստվածը Բրահման-Աթմանն է: Նրա առաջին միտքը եղել է «Ես կստեղծեմ աշխարհը»: Եվ նա ստեղծում է այդ աշխարհը: Բրահման է այդ աշխարհի հիմքը, ելակետը, պատճառը եւ աշխարհն ամբողջապես, եւ' այն, ինչ կրակի մեջ է, եւ' այն, ինչ սրտում է, եւ' այն, ինչ արեւի մեջ է:
Փիլիսոփայական մտքի երկրորդ շրջանը էպիկական շրջանիփիլիսոփայությունն է, որը ամփոփված է «Մահաբհարաթա» էպիկական պոեմում: Այստեղ շարադրված են գոյաբանության, իմացաբանության եւ մարդու էության փիլիսոփայական սկզբունքները:
Հնդկական փիլիսոփայության ամենատարածված եւ ազդեցիկ դպրոցներից մեկը բուդդիզմն է, որը հիմնադրել է Բուդդան / մ.թ.ա. 624-544/: Արիական շակյա ցեղի Գաութամա տոհմում ծնված որդին մեծացել է մի հարուստ ընտանիքում, որտեղ ստեղծված պայմանները բացառում էին կյանքի տառապանքներին եւ ողբերգություններին հաղորդակից լինելու առիթները: Այնուամենայնիվ, նա պատահաբար ականատես է լինում անտանելի վիճակների եւ ողբերգությունների մեջ ապրող մարդկանց տառապանքներին, որից հետո փախչում է հայրական տանից: Ուսումնասիրելով վեդաները եւ դրանց մեջ չգտնելով իսկական ճշմարտությունները, ինքը ի վերջո գտնում է այդ ճշմարտությունները, մարդկային տառապանքներից փրկվելու ճշմարիտ ուղիներն ու միջոցները:
Բուդդիզմի /բուդդայականության/ էությունը կրոնա-փիլիսոփայական է, մարդու տառապանքների եւ դրանցից ազատագրվելու մասին ուսմուք է: Այս հայեցակետից բուդդայականությունը փրկության կրոնա-փիլիսոփայական ուսմունք եւ ջատագովություն է չորս «վեհ ճշմարտությունների» մասին, այն է` մարդկային կյանքը տառապանք է, այդ տառապանքները ունեն իրենց պատճառները, գոյություն ունի տառապանքներից ազատագրվելու ուղի եւ ճշմարտություն ութ առաքինությունների մասին, որոնց վրա հենվելով եւ որոնցով առաջնորդվելով` մարդիկ ազատագրվում են տառապանքներից եւ ապրում անխռով ու հանգիստ կյանքով: Անխռով կյանքին` նիրվանային, հասնելու համար անհրաժեշտ է անցնել արքայազն Հաոսրամե Բուդդայի նախանշած միջին ուղիով: Դրանք ութ առաքինությունների` ճիշտվարքի, ճիշտ ապրելակերպի, ճիշտ խոսքի, ճիշտ մտքի, ճիշտ ուշադրության, ճիշտ ջանքի եւ ճիշտ կատարելագործման ութնապատիկ ճահապարհներն են: Անցնելով այս ուղով, մարդը «մարում» է (նիրվանա-բառացի մարած) իր տառապանքների բոլոր պատճառները եւ ճանաչում տառապանքների մասին ճշմարտությունը:
Վերը թվարկված փիլիսոփայական մյուս դպրոցները եւ ուղղությունները, մասնավորապես ոչ ուղղադավան, մատերիալիստական եւ իդեալիստական բովանդակություն ունեցող դպրոցներ են, որտեղ հին հունական փիլիսոփայությունից անկախ մշակվել են փիլիսոփայական հիմնական հասկացություններն ու սկզբունքները:
Սանդրո Հակոբյանի «Փիլիսոփայության պատմություն և տեսություն» գրքից
Комментариев нет:
Отправить комментарий