20-րդ դարի կերպարվեստը լի է նոր ուղղություններով: Սրանց թիվը հասնում է մոտ 50-ի: Շուրջ 50 իզմ մի քանի տասնամյակի ընթացքում.....Դարի կեսին ասպարեզ է գալիս փերֆորմանսը` գործողության արվեստը....
Փերֆորմանս բառն առաջացել է անգլերեն կատարում բառից: Հայերենում «կատարել» բայն ունի իրեն համարժեք «անել» անկանոն ձևը, որը գործածելի է հիմնականում գոյականների հետ /գործ անել/: Գալով այս բառերի գաղափարական իմաստին` կարող ենք շեշտել, որ բոլոր դեպքերում դրանք իրենցից ներկայացնում են գործողություն. Փերֆորմասնը ևս գործողություն է, սակայն վերաբերում է միայն արվեստի ոլորտին: «Կատարել»-ը առաջին հերթին ասոցացվում է աշխատանքի հետ և, բառը թերևս աշխատանքից էլ առաջացել է` սկսած անհիշելի ժամանակներից: Գործընթացը շարունակվում է մինչև օրերս, մարդը «կատարում, իրականացնում է» ցանկացած աշխատանք: Մարդու միջամտությունը աշխատանքին, որն անկախ ամեն ինչից «կատարում» է համարվում, թեթև արդյունաբերության անցնելուց հետո այս կոնտեքստում դադարում է իբրև փերֆորմանս հանդես գալուց: Գործարանային տեխնիկայի /հաստոցներ, մամլիչներ և այլն/ «արած» աշխատանքը բնականաբար performance չէ…
Փերֆորմանս բառն առաջացել է անգլերեն կատարում բառից: Հայերենում «կատարել» բայն ունի իրեն համարժեք «անել» անկանոն ձևը, որը գործածելի է հիմնականում գոյականների հետ /գործ անել/: Գալով այս բառերի գաղափարական իմաստին` կարող ենք շեշտել, որ բոլոր դեպքերում դրանք իրենցից ներկայացնում են գործողություն. Փերֆորմասնը ևս գործողություն է, սակայն վերաբերում է միայն արվեստի ոլորտին: «Կատարել»-ը առաջին հերթին ասոցացվում է աշխատանքի հետ և, բառը թերևս աշխատանքից էլ առաջացել է` սկսած անհիշելի ժամանակներից: Գործընթացը շարունակվում է մինչև օրերս, մարդը «կատարում, իրականացնում է» ցանկացած աշխատանք: Մարդու միջամտությունը աշխատանքին, որն անկախ ամեն ինչից «կատարում» է համարվում, թեթև արդյունաբերության անցնելուց հետո այս կոնտեքստում դադարում է իբրև փերֆորմանս հանդես գալուց: Գործարանային տեխնիկայի /հաստոցներ, մամլիչներ և այլն/ «արած» աշխատանքը բնականաբար performance չէ…
Նեղ իմաստով, յուրաքանչյուր մարդ ցանկացած օր «ունենում է» բազում փերֆորմանսներ: Սա կարելի է համարել մարդկային ապրելակերպ, կենսաձև, որը սիստեմատիկ տեղի է ունենում ցանկացած պահի` առանց գաղափարի: Այլ հարց է, երբ անհատը /կատարողը/ իր աշխատանքի /փերֆորմանսի/ մեջ գաղափար է դնում` այդ կերպ տարբերակելի դարձնելով գործողությունը առօրյա կենսաձևում առկա կատարումներից: Այստեղ ահա ի հայտ է գալիս այն փերֆորմանսը, որը կա այսօր և առավել մասշտաբային ու «արդարացված է» արվեստի բնագավառում:
Իվ Քլայնը` կանանց մարմիններով կտավներ ստեղծելիս |
Փերֆորմանսի համար կարևոր հանգամանքներ
են տեղի, ժամանակի և գաղափարի առկայությունն ու արվեստագետի /կատարողի/ ներկայությունը: Հենց սրանցով է արվեստի այս ձևը տարբերվում
կերպարվեստի մյուս տեսակներից, որոնց մեջ հիմնականը
ցուցադրվող օբյեկտն է: Փերֆորմանսն
իրենից կարող է ներկայացնել
պանտոմիմ, պար, երգ, պոեզիա, վիդեո, ֆիլմ կամ պարզապես «կատարում», ուստի այն պայմանականորեն կարող ենք անվանել նաև «տեսողական
արվեստների թատրոն»: Ցանկացած թատերական ներկայացում, կրկեսային բեմադրություն կամ երաժշտական կատարում արդեն իսկ փերֆորմանս /կատարում, ելույթ/ է: Սակայն, չնայած այս հանգամանքին, փերֆորմանսը
կտրուկ տարբերվում
է թատերական
արվեստից, քանի որ այն չունի դերեր, դերակատարներ, նպատակ չի հետապնդում
հուզել հանդիսատեսին, նրա մոտ էմոցիաներ
առաջացնել, և վերջապես, չունի գեղարվեստական բնույթ:
Առաջին անգամ «փերֆորմանս» որպես այդպիսին, ներկայացնում է կոմպոզիտոր Ջոն Քեյջը 1952 թվականին` իր
«4'33» համերգի ժամանակ: Նա բարձրանում է բեմ, հայտարարում
համարը, նստում դաշնամուրի առջև, սակայն ստեղներին ձեռք չի տալիս: Քանի որ սա իրենից առանձնահատուկ
արվեստի գործ չէր ներկայացնում, բայց և ոչինչ չէր, Քեյջը սա «փերֆորմանս» չանվանեց, տերմինը կիրառվելու եկավ մեկ տասնամյակ
անց` 60-ականներին:/Ջոն Քեյջ -"4'3/
Մարինա Աբրամովիչ. Հարաբերություններ ժամանակի մեջ |
Փերֆորմանսը հաճախ բնորոշվում է որպես գաղափարի արվեստ, այն իրենից ներկայացնում է բարդ ստեղծագործական գործընթաց և առավելապես կենտրոնացած է մասնակցող արվեստագետի կամ մարդու հոգեկան ուժը ցույց տալու վրա: Ցանկացած փերֆորմանսի գործողություն նախապես մտածված է, ունի սցենար և միտքը դիտողին հասցնելու միջոց: Փերֆորմանսը կարող ենք համարել «գործընթացային» արվեստ, որը մարմնավորում է դեռ նախորդ դարասկզբի «նորարարության սկզբունքը»` հենվելով ցանկացած արտահայտչամիջոցի վրա, բացի գեղարվեստական միջոցներից:
Ստորև առանձնացրել ենք փերֆորմանսներ արած մի քանի արվեստագետների, քանի որ կարծում ենք, որ վերջիններիս ցույց տված գործողությունները հնարավորինս չափ արտահայտում են տեքստի, ինչպես նաև փերֆորմանս գաղափարի բուն էությունը: Ուշադրության են արժանի Յոզեֆ Բոյսի փերֆորմանսները, որոնցից մեկի ժամանակ նա վանդակում
մնում է կոյոտի` դաշտագայլի
հետ: Սա արվում է «Կոյոտ. Ես սիրում եմ Ամերիկան, իսկ Ամերիկան սիրում է ինձ» փերֆորմանսի շրջանակներում:
Բոյսը, 1974թ. գալով Ամերիկա, 3 օր կոյոտի հետ մնում է նույն վանդակում: Մինչ այս Բոյսի գործերից արդեն հայտնի էր 1965թ. «Ինչպես մեռած նապաստակին բացատրել նկարները» վիդեո-փերֆորմանսը,
որի ժամանակ Բոյսը սատկած նապաստակին վերցրած, իր դեմքին` մեղրամոմ քսած, անցնում էր թանգարանի սրահներով`
բացատրելով նապաստակին
նկարների իմաստը: Սատկած
նապաստակը Բոյսի փերֆորմանսներում հանդիպում է դեռևս 1962թ. «Սիբիրյան սիմֆոնիա.մաս 1-ին» փերֆորմանսում:
Հարկ ենք համարում
հակիրճորեն անդրադառնալ նաև Մարինա Աբրամովիչի փերֆորմանսներին, քանի որ վերջիններս մինչ օրս համարվում
են փերֆորմանսի լավագույն օրինակներից: Այս արվեստագետը հիմնականում
որպես գործողություն
է ընտրում հաղորդակցությունը: 1974թ. նա իրականացնում
է իր առաջին փերֆորմանսներից մեկը` «Ռիթմ 0» վերնագրով: Նա
սեղանին դնում է 72 տարբեր կիրառության առարկաներ
և հավաքված հանդիսատեսին վեց ժամ տալիս այդ իրերը օգտագործելու համար: Դրանց մի մասը
մարդկանց կարող էր հաճույք պատճառել, մյուս մասը` ցավ: Իրերի մեջ կար մկրատ, դանակ,
մտրակ, նույնիսկ ատրճանակ:
Քրիս Բուրդեն. Trans-Fixed |
Վիտո Ակոնչին հայտնի է իր բոդի արտ-փերֆորմանսներով, որոնց
ժամանակ իր մարմնին վնաս հասցնելու միջոցով
բարձրաձայնում է իր բողոքը: Նմանատիպ փերֆորմանսներից է «Ապրանքային նշանները»:
Գրեթե նույն տարիներին իր բողոքն է փերֆորմանսների միջոցով ներկայացնում նաև Քրիս Բուրդենը:
«Կրակոց» փերֆորմանսի ժամանակ նրա ասիստենտը 5 մետր հեռավորությունից կրակում է Բուրդենի
ձեռքի վրա: Սրան հաջորդում են «Trans-Fixed»
փերֆորմանսը, որի ժամանակ նա «խաչված էր» մեքենային,
«White Light/White Heat» փերֆորմանսը, երբ 22 օր պառկած է մնում Նյու Յորքի
Ռոնալդ Ֆելդմանի պատկերասրահի անկյունում դրված եռանկյունի պլատֆորմի վրա, «Doomed» փերֆորմանսը, որի ընթացքում արվեստագետը
ժամերով պակած էր կախված ապակու կտորի տակ: Նա պառկելու էր այնքան ժամանակ, մինչև որևէ
մեկը չմիջամտեր փերֆորմանսին: 45 ժամ անց թիկնապահը տարածքում ջրով լի մի սափոր է դնում,
Բուրդենը կոտրում է ապակին և ավարտում փերֆորմանսը:
Ջոն Լենոնի կինը` հայտնի Յոկո Օնոն, ևս ունի փերֆորմանսներ:
Սրանցից ամենահայտնին «Cut Peace» փերֆորմանսն
էր, որի ժամանակ Յոկոն նստաց է հարթակին, հանդիսատեսներից յուրաքանչյուրը կարող է մոտենալ
և կտրել նրա հագուստը: Գործողության վերջում Յոկոն լաց է լինում:/Յոկո Օնո-"Cut Piece"/
Հաճախ
փերֆորմանսը շփոթում են հեփընինգի (անգլ.` happening-իրադարձություն) հետ, սակայն վերջինս
բավականին տարբերվում է փերֆորմանսից: Հեփընինգը չունի սցենար, մասնակիցներից ոչ ոք
նախապես չի կարող իմանալ, թե ինչ ավարտ կունենա գործողությունը և երբ կավարտվի: Ամեն
ինչ անկանխատեսելի է: Մեծ դերակատարություն ունի հանդիսատեսը: Նա ներգրավվում է գործողության
մեջ, դառնում արվեստագետ, մինչդեռ փերֆորմանսի կատարման ժամանակ հանդիսատեսի ներկայությունը
կախված է փերֆորմերի ցանկությունից: Փերֆորմանսը կարող է իրականանալ նաև առանց հանդիսատեսի:
Գոհար Նավասարդյան
Комментариев нет:
Отправить комментарий